Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպես ստեղծել հաջողակ կնոջ կերպար. 8 խորհուրդ

05.05.2018

Սեփական բրենդի ստեղծումը և տարածումը ժամանակակից կնոջ առաջնային խնդիրներից է: Եթե դուք չեք գնահատում ձեզ և առաջ չեք տանում, ապա ուրիշները հաստատ դրանով չեն զբաղվի: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս հենց այսօրվանից դառնալ ձեր պրոմոութերը: Դա այդքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, իսկ արդյունքն ուղղակի հրաշալի կլինի:

Հաջողակ լինելը ոչ միայն պատվավոր է, այլև օգտակար: Առաջադեմ կանայք ավելի շուտ են ընդունվում աշխատանքի և գրավում հաջողակ տղամարդկանց: Նրանց կարծիքը հաշվի եմ առնում գործընկերները և ընկերուհիները: Եթե ձեզ թվում է, որ ճանաչված դառնալու համար ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ և փորձ, ուրեմն սխալվում եք, պետք է ուղղակի զբաղվեք ձեր կերպարով:

Մի անտեսեք սոցիալական կայքերը

Մարկ Ցուկենբերգի հնարածն այնքան լայն տարածում է գտել, որ կադրերի ղեկավարները չեն հաստատի ձեր թեկնածությունը մինչև չստուգեն ձեր Ֆեյսբուքյան էջը: Ինչ ասել ուրեմն տղամարդկանց մասին, ովքեր ցանկանում են ձեր հետ հարաբերություններ կազմել: Այդ պատճառով ուշադրություն դարձրեք ձեր հրապարակումների վրա: Օգտագործեք դրանք ձեր նպատակների համար: Ցանկանու՞մ եք ցուցաբերել ձեր մասնագիտական հմտությունները, ձեր գործունեության հետ կապված հրապարակումներ արեք: Կյանքի ուղեկի՞ց եք փնտրում, ներկայացրեք ձեզ որպես վառ անձնավորություն:

Դադարեք թաքնվել մարդկանցից

Ոչ մեկ չի իմանա ձեր մասին, եթե դուք չսկսեք դուրս գալ և ուշադրություն գրավել: Օրինակ, դուք ցանկանում եք դառնալ հայտնի հեռուստահաղորդավար, նայեք, թե ինչ են անում հաջողակ լրագրողները: Նրանք ներկայանում են, որպեսզի հանդիսատեսը իմանա նրանց անունը և կիսվում են որակյալ նյութերով: Նույն կերպ պահեք ձեզ: Այժմ ամաչկոտ լինելու շրջանը չէ:

Տեղեկատվական հոսքը ձեզ օգնական

Մտածեք, թե ինչ գիտելիքներով կարող եք հանրության ուշադրությունը գրավել: Միգուցե դուք սիրում եք կարդալ և հիանալի արձագանքներ եք հորինում գրքերին: Կամ հասկանում եք նորաձևության պատմությունից և կարողանում եք ֆեշն-կանխատեսումներ անել մի քանի ամսվա համար: Միակ բայցը՝ տեղեկատվությունը, որը դուք հրապարակում եք, պետք է լինի արդիականլ, հետաքրքիր և վստահելի: Կարևոր է արժանանալ բաժանորդների վստահությանը:

Մի մոռացեք յուրահատկության մասին

Նշանակալի դրական կողմ կարելի է համարել ձեր կիսված տեղեկությունների յուրահատուկ լինելը: Մի ծուլացեք սեփական կարծիք կազմել իրադարձությունների կամ իրերի վերաբերյալ, որոնք նկարագրում եք:

Լրացրեք նեղ մասնագիտական բացը

600x580

Ընդհանուր բաների մեջ շատերն են գլուխ հանում: Օրինակ, գուգլի օգնությամբ շատերը կարող են ընդհանուր թարգմանություններ անել, իսկ նրանք, ովքեր կարող են որակյալ մասնագիտական թարգմանություն անել շատ չեն: Այդ պատճառով նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերումը խոստումնալից ուղղություն է:

Ներդրեք ձեր ապագայի մեջ

Հաջողակ կնոջ կերպարի վրա աշխատելիս առաջին հերթին ժամանակավոր շահույթների վրա կենտրոնացեք: Ավելի հաճախ խոստումնալից է աշխատել ոչ մեծ պարգևատրումների համար, բայց հայտնի ընկերությունում, քան ստանալ բարձր աշխատավարձ ոչ հայտնի կազմակերպությունում: Ինքնակենսագրականի գրառումը, հայտնի ընկերությունում աշխատած փորձի մասին ձեզ կօգնի առաջ շարժվել կարիերայի աստիճանով:

Բանավեճում ծնվում է ճշմարտությունը

Եվ ոչ միայն: Վեճը նույն շփումն է: Մտնելով բանավեճի մեջ դուք ձեռք եք բերում հեղինակություն և ձեզ սկսում են ճանաչել: Որքան շատ ձեր անունը երևա և լսվի, այդքան լավ: Հարցեր տվեք, դուք պատասխանեք, երբ ձեզ հարցնում են: Պարտադիր կոռեկտ եղեք: Անդաստիարակ անձնավորության կերպարը ձեզ պետք չէ:

Մի դադարեք աշխատել ձեր վրա

Երբ հայտնիությունը ձեզ ալիքով տանի, միևնույն է շարունակեք աշխատել ձեր վրա: Չէ՞ որ շարժումը կյանք է:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 3431 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2019 թվականի աստղագուշակ` Կենդանակերպի բոլոր նշանների համար

05.01.2019
Ի՞նչ կբերի խոզի տարին

Աստղագուշակ դեկտեմբերի 2018 թ

05.12.2018
Երբ տանն ամեն ինչ կարգ ու կանոն կլինի, ապա գլխում ամեն ինչ կկարգավորվի։

Աստղագուշակ նոյեմբերի 2018 թ

02.11.2018
Անձնական կյանքում ամեն ինչ բարեհաջող կդասավորվի, եթե զուգընկերոջը չծանրաբեռնեք վեճերով և հարաբերությունների պարզաբանմամբ։

Բրիտանական ընկերությունն առաջարկում է տաք հագուստ…քթի համար

19.10.2018
Ձմեռը սարերի ետևում չէ, իսկ դա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես պատրաստվել մոտալուտ ցրտերին:

Ինչպես գեղեցիկ երևալ նկարում... գիտեն մասնագետները

11.10.2018
Ավստրալիայի,ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականները հաջող լուսանկարների համար կանոններ են առաջ քաշել:

Աստղագուշակ հոկտեմբերի 2018 թ

02.10.2018
Հանդարտությունն ու ինքնատիարպետումը կլինեն լավագույն օգնականները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-01-2019 08:11
Ջիլիան Անդերսոնը «Թագը» հեռուստասերիալում կմարմնավորի Մարգարետ Թետչերին:
21-01-2019 08:09
Շարժական հեռախոսը բացասաբար է ազդում կրտսեր դասարանների աշակերտների առաջադիմության վրա:
21-01-2019 08:08
Անբավարար քունն էապես մեծացնում է աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը. գիտնականներ:
21-01-2019 08:07
Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» մելոդրաման (2018 թ.), Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» դրաման (2018 թ.) եւ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը (2018 թ.) առավել մեծ շանսերն ունեն Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի պարգեւն ստանալու «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:
21-01-2019 08:03
Բեղմնավորումից հետո ոնքա՞ն ժամանակ անց է հնարավոր հաստատել հղիությունը. ներկայացրել է բժիշկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

2019 թվականի աստղագուշակ` Կենդանակերպի բոլոր նշանների համար

05.01.2019
Ի՞նչ կբերի խոզի տարին

LADYNEWS TV
ՌԴ ազգային գվարդիայի զորքերի երգի եւ պարի ակադեմիական անսամբլը ներկայացրել է Ջորջ Մայքլի Last Christmas երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.01.2019
Դիտվել է 1204 անգամ
16.01.2019
Դիտվել է 826 անգամ
21.01.2019
Դիտվել է 730 անգամ
18.01.2019
Դիտվել է 729 անգամ
17.01.2019
Դիտվել է 689 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster