Ինչպես ստանալ ցանկալին. 12 կարևոր խորհուրդ
20.04.2018
Երջանկության ունիվերսալ բաղադրատոմս, իհարկե, գոյություն չունի, սակայն շատ բաների հնարավոր է հասնել:
Ասեք մարդկանց, թե ինչ է ձեզ պետք
Եվ ոչ միայն նրանց, ովքեր կարող են ռեալ օգնել՝ շեֆին կամ գործընկերոջը: Թող ընկերները, կոլեգաները և ընտանիքի անդամները իմանան ձեր նպատակի մասին: Միգուցե ինչ-որ մեկը կկարողանա օգնել:
Պահանջեք ձերը
Ցանկանում եք ավելի բարձր աշխատավարձ, խոսացեք տնօրինության հետ: Ցանկանում եք ավելի հաճախ տեսնել սիրելիին, ասեք նրան: Դուք կզարմանաք խոսակցությունների արդյունքներից, երբ դադարեք մտածել, որ բոլորը կարողանում են կարդալ ձեր մտքերը:
Բաժանվեք մարդկանցից, ովքեր ձեզ հետ են տանում
Եթե ընկերուհին իր խոսքերով կամ գործողություններով ստիպում է ձեզ ձեր մասին վատ մտածել՝ աշխատեք նրան հազվադեպ տեսնել կամ ընդհանրապես մի հանդիպեք:
Իմացեք, թե ինչ է պետք սպասել մարդկանցից
Յուրաքանչյուրն ունի ուժեղ և թույլ կողմեր: Ծախսեք ժամանակը հասկանալու համար, թե ով է նրանցից հաճելի և օգտակար, իսկ ում չարժե դիմել, որովհետև անիմաստ է: Եթե ձեր ընկերուհին պատասխանատու չէ, սակայն ձեզ միասին լավ է, դրական կողմերն ավելի կարևոր են, քան այն, որ նա մոռացել է հանդիպման մասին:
Փողերը մտածված ծախսեք
Ծախսել ամեն ինչ վայրկենական ուրախությունների համար լավ է, երբ դուք 20 տարեկան եք: Իսկ 30-ում արդեն ցանկություն է առաջանում ունենալ անշարժ գույք, լավ հանգստանալ, երեխա ունենալ: Եվ եթե սկսել մտածել դրա մասին ավելի շուտ, դուք կունենաք ֆինանսական բարձ, այլ ոչ միայն հիշողություններ, թե ինչեր եք արել:
Ձեզ թույլ տվեք անսպասելի լինել

Եթե վերջին պահին ընկերները ձեզ հանգստյան օրերին կանչեն քաղաքից դուրս կամ երեկույթի, իսկ դուք խրված եք գործերի մեջ, շեղվեք և գնացեք նրանց հետ: Արագ որոշում կայացնելու ունակությունը կարող է անհրաժեշտ լինել ամենաանսպասելի պահին:
Հրաժարվեք հարաբերություններից կամ աշխատանքից, որոնք ձեզ ուրախություն չեն բերում
Ոչ բոլոր հարաբերություններն են կազմված մշտական վեճերից և ոչ բոլոր գրասենյակներում են ղեկավարները նվաստացնում աշխատողներին: Այն, ինչ կներդնեք կյանքի լավացմանը՝ կվերադառնա ձեզ տոկոսներով:
Մի այրեք կամուրջները
Եթե հեռանում եք,ապա արեք դա արժանապատվորեն: Երբեք չեք իմանա, թե ում օգնությունը կարող է պետք գալ: Պետք չէ ծախսել ժամանակը բարկության և ատելության վրա:
Փոխեք ապրելավայրը
Եթե ձեր առջև բացվում են գերազանց հեռանկարներ, մի թույլ տվեք որպեսզի հարազատ քաղաքը ձեզ պահի: Վերադառնալ դուք միշտ կհասցնեք:
Ավելի վճռական եղեք
Անվստահությունը խանգարում է ոչ միայն ձեզ, այլ ձեր վրա հույս դնողներին: Վստահեք ձեր ինտուիցիային, օգտագործեք ստացված փորձը և մի վախեցեք փոփոխություններից:
Սովորեք ներել
Այդ ունակությունը ուրիշների համար չէ, այլ ձեր: Նույնիսկ, եթե դուք երբեք մարդկանց դեմքին չեք ասել, որ ներում եք նրանց, իմացեք, որ դրա գիտակցումը օգնում է առաջ շարժվել:
Անհանգստացեք, եթե ամեն ինչ, իրոք, վատ է
Փորձեք չտրվել սթրեսին, եթե դուք և ձեր մտերիմներն առողջ են և անվտանգության մեջ: Պարտքը, գնացքից ուշանալը, մոռացկոտությունը, դրանք պատճառ չեն սթրեսի և դեպրեսիայի մեջ ընկնելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9223 անգամ
Читать на русском
|