Լողազգեստների նորաձեւություն, 2012. ընտրելու ժամանակն է
27.04.2012
Մեր երկրում չես էլ հասցնի վայելել գարունը, վառ գույներով կներխուժի ամառը: Լույս, արև, վառ գույներ ու վառ տրամադրություն…
Մի խոսքով, շուտով երջանկության ծովում լողալու ժամանակն է: Իսկ երջանկության ծովում պետք է լողալ շքեղ լողազգեստով:
Այս ամառ համաշխարհային նորաձևության տներն առաջարկում են ամենատարբեր տիպի նարաձև լողազգեստներ բոլոր տարիքային խմբերի ու ցանկացած կառուցվաքծով կանանց և աղջիկներին:
Բաց մաշկով աղջիկները ծովի ափին այս տարի իրենց կարող են իրական Մերլին Մոնրո պատկերացնել, որովհետև այս ամառ նորաձև են հատկապես բարձր գոտկատեղով լողազգեստները, ինչը բնորոշ էր 50-ականների լողազգեստային տենդենցներին:
Խրախուսելի է լողազգեստի հետ աքեսուարների համադրումը:
Դա կարող է լինել մինչև ոտքերի ծայրը հասնող թափանցիկ կտորից թեթև զգեստը (վերջինիս մեծ սիրահարն է հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը):
Լողափային այս ոճին ամենից շատ բնորոշ են վառ գույների, մասնավորապես ոսկեգույն խոշոր վզնոցներն ու թևնոցները:
Կերպարն ամբողջական դարձնելու և միաժամանակ կիզիչ արևից պաշտպանվելու հարցում օգնության են գալիս լայնեզր գլխարկները:
Այս ամենը տեղավորելու համար տարողունակ ու նորաձև պայուսակ է անհրաժեշտ: Այս ամառ առաջարկում ենք լողափ գնալ մեծ օվալաձեւ և քառակուսի պայուսակներով:
Կառուցվածքի փոքրիկ թերությունները կարելի է քողարկել բազմագույն, ծաղկավոր կամ նախշերով լողազգեստ ընտրելով, իսկ գեղեցիկ մարմինը ցուցադրելու համար նախընտրելի է ընտրել միագույն լողազգեստ:
Արմինե Հովհաննիսյան Դիտվել է 10536 անգամ
|