Մանկուց մեր ծնողները մեզ սահմանափակել են տարբեր արգելքներով: Դպրոցական ուսուցիչների մեծ մասը, չնայած իրենց մանկավարժական կրթության, անում են նույնը: Գրքերը և կանանց ամսագրերը լի են վերնագրերով «ինչ չպետք է անել հարաբերություններում»:
Յուրաքանչյուր կին ցանկանում է դուր գալ տղամարդկանց և դրական անուն հանել, ինչը ստիպում է նրան հետևել տարբեր, երբեմն անկապ կանոնների և դրդում հետևել ստանդարտներին: Ձգտելով դառնալ ավելի լավը, նա, իրոք, դառնում է անհանգիստ և բարդույթավորված: Եթե ավելի խորը դիտարկենք, որոշ նախախնամություններ պետք է մեկընդմիշտ կորչեն կանանց մտքերից:
Սենտիմենտալությունն ամոթ է
Համարվում է, որ ժամանակակից կինը պետք է հնարավորինս ռացիոնալ և ողջամիտ լինի: Այսպես ասած բիզնես գործընկեր, ում պետք չէ ռոմանտիկա, ծաղիկներ, կոնֆետներ կամ աջակցություն: Սակայն ով, եթե ոչ կինը պետք է տղամարդու կյանք բերի նրբություն և թրթիռ: Ո՞վ նրա հոգում կթողնի ամենաջերմ հիշողությունները: Ուժեղ սեռի ներկայացուցիչներն ունակ են զգալու ոչ պակաս ուժեղ էմոցիաներ, խնդիրն այն է, որ պետք է կարողանալ դրանք արթնացնել նրանց մեջ:
Պետք է միշտ կատարյալ գեղեցիկ լինել
Կատարյալին հասնելը, ինչպես հայտնի է, այդքան էլ հեշտ չէ: Սակայն մենք ամեն դեպքում փորձում ենք նմանվել ամսագրերում պատկերված աստղերին: Ակնեն կամ ցելյուլիտը կարելի է շտկել ընթացակարգերի կամ մարզասրահի օգնությամբ: Իսկ լայն ազդրերը կամ քթի ոչ ստանդարտ ձևը կանանց հուսալքության է բերում և ստիպում պառկել դանակի տակ: Մենք մոռանում ենք, որ շատ գեղեցկուհիների դեմքեր կոմերցիայի արտադրանք են և ֆոտոշոփի արդյունք: Տղամարդկանց ավելի շատ գրավում է խնամված լինելը և անհատականություն ունենալը:
Տարիքային բարդույթներ
Երիտասարդ լեդիները հաճախ ամաչում են իրենց տարիքից և ձգտում ավելացնել մի երկու տարի, այն դեպքում, երբ 25-ից հետո մեծանալը դառնում է հիվանդագին թեմա: Իրականում յուրաքանչյուր տարիք իր հմայքը ունի և կյանքը լավն է, եթե դուք կարողանում եք ապրել: Ավելի լավ է կենտրոնանալ ոչ թե տարիների կորստի, այլ ինչպես հետաքրքիր և բովանդակալից ապրել կյանքը:
Պետք է համեստ լինել
«Չարժե տղամարդկանցից շատ պահանջել: Լավ կանայք քչով են բավարարվում»: Սովորաբար այս մտածելակերպով կանայք ոչինչի չեն հասնում: Նրանց ցածր ինքնագնահատականը իրենց դարձնում է բռնակալ տղամարդկանց կամ երեսպաշտ ընկերուհիների ինքնահաստատման օբյեկտ: Իսկ իրենց արժեքը իմացող կանայք կյանքից վերցնում են ամենալավը: Այո, ոչ բոլոր տղամարդիկ կարող են ձեզ ուրախացնել մերսեդեսով կամ ադամանդներով, սակայն կարևորը սերն ու հարգանքն է, որին դուք արժանի եք:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: