Սոցցանցերից հրաժարումը նվազեցնում է սթրեսի մակարդակը
09.04.2018
Ավտրալացի գիտնականները փորձ են իրականացրել, արդյունքում պարզելով, թե ինչպես է սոցիալական ցանցերից հրաժարումն ազդում մարդու ընդհանուր զգացողության վրա: Այս մասին հրապարակել է Journal of Social Psychology-ն:
Հերազուտությանը, որն անցկացրել է Քվինսլենդի համալսարանի մասնագետները, մասնակցել է սոցցանցերի 18-40 տարեկան 138 ակտիվ օգտատեր: Ընդ որում՝ 60 մասնակից սոցցանցերից պետք է հրաժարվեր 5 օր, իսկ մնացածի համար որևէ սահմանափակում չի եղել:
Կամավորներին առաջարկվել է նաև պատասխանել հարցաթերթիկի հարցերին: Ստացված տվյալները գիտնականներին թույլ են տվել պարզել սթրեսի մակարդակը, միայնության զգացողությունը և անհատական հարմարավերությունը՝ փորձից առաջ և հետո:
Արդյունքում այն խումբի մոտ, որը հրաժարվել էր օգտվել սոցցանցերից, արձանագրվել է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի, մակարդակի իջեցում, բայց դրան զուգահեռ մասնակիցները զգացել են անհատական հարմարավետության անկում: նրանք անհամեր սպասում էին փորձի ավարտին, որպեսզի դարձյալ սոցիալական կայքերի միջոցով կապվեն իրենց ընկերների հետ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3920 անգամ
Читать на русском
|