Նրա մոմի կրակը նախկինի նման մնաց նույքան պայծառ և ջերմ․․․
07.04.2018
Մի անգամ մոր մոտ են գալիս նրա երեխաները՝ իրար հետ վիճելով ու ապացուցելով իրենց ճշմարտացիությունը, թե ո՞ւմ է աշխարհում ամենից շատ սիրում մայրիկը։
Մայրը լուռ մի մոմ է վերցնում, վառում է այն և ասում․
-Մոմը՝ ես եմ։ Կրակը՝ իմ սերը։
Այնուհետև նա վերցնում է ևս մեկ մոմ և վառում այն իր մոմից ու շարունակում․
-Սա իմ առաջնեկն է։ Ես նրան տվեցի իմ կրակը, իմ սերը։ Արդյոք դրանից իմ մոմի կրակը պակասե՞ց։ Իմ մոմի կրակը նախկինը մնաց։
Եվ այդպես նա վառեց այնքան մոմ, որքան երեխա ուներ, ու նրա մոմի կրակը նախկինի նման մնաց նույքան պայծառ և ջերմ․․․
Շնորհավոր մայրության և գեղեցկության տոնը, սիրելի կանայք․․․
LADYNEWS.am Դիտվել է 5866 անգամ
Читать на русском
|