Հաջողության գաղտնիքը գեղեցիկ քայլվածքն է
27.03.2018
Շատ հաճախ կանայք արտաքինում հաշվի են առնում գրեթե ամեն ինչ` մազերը, եղունգները, մաշկը, դիմահարդարումը, հագուստը և այլն, բացի քայլվածքից: Սակայն գեղեցիկ քայլվածքը ձեր գեղեցկության 70% է:
Դուք կարող եք նորաձև չհագնվել, բայց եթե կարողանում եք գեղեցիկ քայլել, շարժվում եք փափուկ, նրբագեղ, առանց շտապելու, ապա առանց ուշադրության չեք մնա:
Գեղեցիկ քայլել կարելի է սովորել ինքնուրույն:
Խորհուրդ 1
Ուղղեք մեջքը: Իջեցված ուսերը, առաջ ձգված գլուխը ձեր շարժումներին ծանրություն կհաղորդի և կողքից գեղեցիկ չի դիտվի:
Խորհուրդ 2
Քայլելու ընթացքում կրունկը և ոտքի ծայրը պետք է մեկ գծի վրա լինեն: Շարժման ընթացքում առաջինը հատակին դրվում է կրունկը, այնուհետև մարմնի քաշը տեղափոխվում ոտնաթաթի մեջտեղի մասիս դեպի ծայր և հրվում է մակերեսից մյուս քայլի համար:
Խորհուրդ 3
Փորձեք պահպանել հավասարակշռությունը, մանր-մանր քայլել չանել և զինվորի նման չքայլել: Ճիշտ քայլի երկարությունը պետք է հավասար լինի ձեր ոտնաթաթին:
Խորհուրդ 4
Մի փորձեք քայլել մոդելների նման: Դա պատեհ է միայն պոդիումի վրա: Ամենօրյա կյանքում փորձեք ճիշտ քայլին հետևել, որը ոտնաթաթի երկարության է հավասար:
Խորհուրդ 5
Հետևեք ձեռքերին, մի թափահարեք դրանք քայլելու ժամանակ: Ձեռքերը պետք է շարժվեն ձեր քայլի տակտին հավասար: Աշխատեք չպահել ձեռքերը գրպաններում, դա նույնպես գեղեցիկ չէ:
Խորհուրդ 6
Հետևեք գլխի դիրքին, շատ մի բարձրացրեք քիթը և մի իջացրեք դունչը: Երկու դեպքում էլ դա գրավիչ չի դիտվում:
Խորհուրդ 7
Բարձրակրունկ կոշիկները զարդարում են յուրաքանչյուր կնոջ կերպարը, սակայն դրանց վրա պետք է կարողանալ ճիշտ քայլել, այլապես կերպարը կձախողվի: Քայլելու ժամանակ ոտքը, որի վրա տեղափոխվում է ծանրության կենտրոնը պետք է ուղիղ լինի: Ոտնաթաթերը պետք է ծայրով ներս դրվեն: Ընտրեք միայն որակյալ կոշիկներ:
Գեղեցիկ քայլել սովորելը բարդ չէ, կարևորը ցանկությունն է և աշխատանքը: Խնդրեք ընկերներին նկարահանել, թե ինչպես եք դուք քայլում մինչև պարապմունքը և դրանից հետո ու դուք անպայման կտեսնեք տարբերությունը: Արդյունքը ձեզ, իրոք, կուրախացնի, քանի որ վստահ և գեղեցիկ քայլող կանայք միշտ կհիացնեն տղամարդկանց:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5391 անգամ
Читать на русском
|