Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Բաց դարչնագույն զգեստ` այլընտրանք սևին

20.03.2018

Չնայած նորաձևության պոդիումների վրայի վառ գույների, ավելի հայտնի է դառնում բաց դարչնագույնը: Այս գույնն արդեն անվանում են «նոր սև», և այդ երանգի զգեստին կանխատեսում են «փոքրիկ սև զգեստի» հայտնիություն:

Եվ իրոք, բաց դարչնագույն զգեստները կարող են հիանալի այլընտրանք դառնալ ձանձրալի մուգ զգեստներին, քանի որ դրանք հիանալի կերպով թարմացնում են դեմքը և դարձնում կերպարը նուրբ և կանացի:

Բաց դարչնագույն զգեստը յուրահատուկ է: Այն ունի բավականին հանգիստ տեսք, նրբագեղ է, կանացի և միևնույն ժամանակ կերպարը դարձնում է գրավիչ ու սեքսուալ: Միաժամանակ այս զգեստը չի ճչում իր սեքսուալության մասին, ինչպես, օրինակ, կարմիրը, այլ ձեր շուրջ ստեղծում է առեղծվածային մթնոլորտ:

600x580

600x580

Բաց դարչնագույն զգեստը հիանալի լուծում է այն կանանց համար, ովքեր ցանկանում են զգալ կայունություն, հանգստություն և անդորր:

Այսպիսի զգեստ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Այս զգեստները սազում են տարվա ցանկացած եղանակին և պատեհ են ցանկացած իրավիճակի համար:

Բաց դարչնագույն կարող են լինել և ամենօրյա, և երեկոյան, և գործանական զգեստները: Բաց մարմնագույն երանգները գեղեցիկ են նայվում և գունատ, և թուխ մաշկի վրա: Սակայն այստեղ շատ կարևոր է ճիշտ երանգ ընտրելը: Այն չպետք է ամբողջությամբ ձուլվի մաշկի երանգի հետ: Բարեբախտաբար այս գույնը բազում երանգներ ունի՝ բաց, մուգ, վարդագույն, մարմնագույն, մարգարտագույն, մոխրա-փոշիագույն, դեղին կամ դարչնագույն:

600x580

600x580

Որպեսզի բաց դարչնագույնի մեջ ամբողջությամբ «մերկ» չերևալ, արժե խաղալ զգեստի ֆակտուրայով և դեկորատիվ տարրերով: Ընտրեք ատլասե, փայլուն լամ ռելյեֆային տեքստուրայով կտորներ: Իսկ առանց փայլի և հարթ կտորները կարող են ձուլվել մաշկի հետ: Բաց դարչնագույն զգեստը կարող է հետաքրքիր դարձնել վրայի ասեղնագործությունը, կոնտրաստային ներդիրները:

Դիզայներներն այս երանգը կատարյալ են համարում, քանի որ այն հեշտությամբ համադրվում է զգեստապահարանի այլ իրերի և երանգների հետ, իսկ ամենակարևորը՝ սազում է բոլոր կանանց: Դրա օգնությամբ կարելի է շտկել կազմվածքը, այն դարձնել ավելի ձիգ և սլացիք: Կարևորը՝ ճիշտ երանգ և ձև ընտրելն է:

600x580

600x580

Այս սեզոնին բաց դարչնագույն զգեստների ամենահայտնի ձևերից են զգեստ-ֆուտլյարները, գոդե և հունական մոդելները: Զգեստ-ֆուտլյարները կատարյալ տարբերակ են գրասենյակային առօրյայի համար: Այն շատ ուշադրություն չի գրավի և կընդգծի ձեր ճաշակը: Ավելի լավ է ընտրել մոդելներ բամբակից, տրիկոտաժից կամ մետաքսից: Որպես երեկոյան զգեստ կարելի է ընտրել ավելի սեքսուալ և բաց մոդելներ՝ խորը կտրվածքներով, թանկանոց զարդերով և մինչև հատակ երկարության:

600x580

600x580

Իսկ ամենահուզիչ և գրավիչը կարելի է անվանել ժանյակե բաց դարչնագույն զգեստը: Զուսպ մոդելները կարելի է համադրել դարչնագույն կամ սև իրերի հետ:

Բաց դարչնագույն զգեստները հիանալի համադրվում են ոսկյա և արծաթյա աքսեսուարների հետ: Շատ գեղեցիկ է նայվում սպիտակի, մոխրագույնի և վարդագույնի հետ համադրությունը: Նորաձև է նաև բաց դարչնագույն զգեստը համադրել կոնտրաստային բաց դարչնագույն երանգի աքսեսուարների հետ:

600x580

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7482 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 676 անգամ
23.04.2024
Դիտվել է 200 անգամ
25.04.2024
Դիտվել է 166 անգամ
26.04.2024
Դիտվել է 125 անգամ
27.04.2024
Դիտվել է 60 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster