Գիտնականները պարզել են, թե ինչ է տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ
17.03.2018
Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի միապետական քոլեջի գիտնականների խումբը պարզել են, թե ինչ է տեղի ունենում գլխուղեղի հետ, երբ մարդը քնած է։
Գիտափորձի ընթացքում հետազոտողներն ակտիվացրել են լաբորատոր մկների նեյրոնները և բացահայտել, որ քնի ժամանակ կարևոր ինֆորմացիա կրող նեյրոնների միջև կապն ամրանում է։
Միաժամանակ՝ կապն այն նյարդային վերջավորությունների միջև, որոնք լցված են ոչ շատ կարևոր տեղեկություններով՝ թուլանում է և վերանում։
Գործընթացը կարգավորվում է՝ կախված մարդու տրամադրությունից և վիճակից։ Այս մեխանիզմը նյարդային համակարգը պաշտպանում է գերգրգռվածությունից, ինչպես նաև թույլ է տալիս երկար ժամանակ պահպանել կարևոր տեղեկությունները՝ առանց տվյալների կորստի։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5079 անգամ
Читать на русском
|