Հարաբերությունները ջանքեր են պահանջում և միայն իրար իսկապես սիրող մարդիկ կկարողանան հաղթահարել կյանքի փորձությունները: Սակայն կաևոր է չկրկնել միևնույն սխալները կյանքի ընթացքում:
Ահա 5 գլխավոր կանոն, որոնք անհրաժեշտ են տղամարդկանց՝ կանանց հետ հարաբերություններում:
Ուշադրության պակաս
Ցանկացած կնոջ կարևոր է իմանալ, որ իրեն սիրում են, որ նա միակն է: Ուշադրության պակասը նրան հասկացնում է, որ ինքը կարևոր չէ տղամարդու համար: Պետք է հիշել, որ պարտադիր չեն թանկարժեք նվերները, հաճելի անակնկալները ցանկացած թանկարժեք նվերից լավ են: Տղամարդու կողմից այս քայլը թույլ է տալիս կնոջը հասկանալ, որ նա թանկ է նրա համար:
«Կարևոր իրադարձություններ»
Տղամարդկանց 90%-ը չեն հիշում համատեղ կյանքի կարևոր տարեթվերը: Նրանք, սակայն, չեն էլ կասկածում, որ դա ամենամեծ սխալն է: Կանայք շատ մեծ նշանակություն են տալիս այդպիսի մանրուքներին: Նրանք տղամարդու կողմից այդ քայլը գնահատում են որպես անարգանք և անտարբերություն: Այդ ամենը կարող է նույնիսկ հանգեցնել հարաբերությունների քայքայմանը: Այդպիսի սխալներ թույլ չտալու համար տղամարդիկ պետք է գրի առնեն բոլոր կարևոր տարեթվերը:
Վերահսկում
Մշտական վերահսկումը սեփական անձի հանդեպ անվստահության նշան է: Արգելելով կնոջը որևէ տեղ գնալ և վերահսկելով նրա յուրաքանչյուր քայլը, ճնշում գործադրելով տղամարդը միայն կվատացնի իրավիճակը՝ դրանով իսկ վանելելով կնոջը: Եթե կան հարաբերություններ, ուրեմն պետք է նաև լինի փոխվստահություն: Կանայք նախընտրում են ուժեղ և վստահ տղամարդկանց:
Անպատասխանատու վերաբերմունք
Բոլորը գիտեն, որ տղամարդը պետք է պատասխան տա իր բառերի և արարքների համար: Որոշում ընդունելու ունակությունը, խոսքերի համար պատասխանատվությունը՝ դա է գնահատում յուրաքանչյուր կին: Սակայն, եթե տղամարդն անընդհատ բողոքում է իր խնդիրներից և մեղադրում դրանում ողջ շրջապատող աշխարհը, ապա նա բացի խղճահարությունից ոչ մի այլ զգացմունք չի առաջացնում:
Տղամարդկային ժլատություն
Տղամարդու ժլատությունն ամենատարածված արտահայտումներից է, ինչի հետ բախվում են կանայք: Դեռ հնուց կանայք ընտրում էին ուժեղ տղամարդկանց, ովքեր կկարողանային կերակրել ընտանիքը և պաշտպանել բոլոր անհաջողություններից: Եվ պետք է հասկանալ, որ տղամարդը միաժամանակ պետք է լինի նպատակին հասնելու և փող վաստակելու գործընթացներում: Նրանք պետք է ավելի շատ առատաձեռնություն ցուցաբերեն իրենց կանանց հանդեպ, հաճելի պահեր պարգևեն և կտեսնեն իրենց հանդեպ հոգատար վերաբերմունք:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։