Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ի՞նչ անել ֆիզարձակուրդից հետո․ ինչի՞ հետ է հնարավոր բախվել

02.03.2018

Ֆիզեոլոգիական արձակուրդն ավարտվել է: Ի՞նչ անել հետո: Շատ կանայք իրենց տալիս են այդ հարցը: Շատերը հոգնել են նստել 4 պատերի մեջ՝ երեխայի հետ:

Վերջապես մի քիչ մեծացել է, գնում է մանկապարտեզ կամ տատիկի խնամքին մնալ: Այժմ կարելի է մտածել աշխատանքային գործունեության մասին: Ոմանք գնում են աշխատանքի ֆինասնական դժվարություններ չունենալու համար, ոմանք ձգում է գործով զբաղվելու մղումը: Ոմանք ֆիզարձակուրդից հետո վերադառնում են նախկին աշխատավայր, ոմանք նոր աշխատանք են փնտրում: Ամեն դեպքում՝ կանանց մեծամասնությունը դուրս է գալիս աշխատանքի:

Ինչի՞ հետ կարող եք բախվել

Առաջին հերթին, ծանր է հարմարվել նոր աշխատավայրում կամ նույնիսկ հին տեղում, քանի որ այդտեղ էլ տեղի են ունենում փոփոխություններ, գալիս են նոր մարդիկ:

Երկորդը, ծանրաբեռնվածությունը երկու անգամ ավելանում է․ այժմ կինը նաև աշխատող է, սակայն այլևս երբեք չի դադարում մայրիկ լինելուց:

Երրորդը, չեն ավարտվում երեխաների հիվանդությունները, առավել ևս՝ մանկապարտեզ հաճախող: Այս ամենը խանգարում է աշխատանքային գործունեությանը, ինչը և դուր չի գալիս գործատուներին: Արդյունքում՝ դա կարող է բերել աշխատանքից ազատման:

Ինչպե՞ս հաղթահարել այս ամենը

600x580

Առաջին հերթին պետք է հավաքվել և չհուսահատվել: Հոգեբանները խորհուրդ են տալիս գնահատել բարդացած կյանքը, որպես համակարգչային խաղի ավելի բարդ մակարդակ, որը դժվար անցանելի է, սակայն հնարավոր է դա անել և անցնելուն պես պարտադիր մրցանակ է սպասվում: Ամեն ինչ կարելի է հաղթահարել, եթե ջանքեր գործադրել:

Եթե աշխատանքի անցնելու ոչ մի հնարավորություն չկա,  իսկ մայրիկին անհրաժեշտ է գումար վաստակել, ապա գոյություն ունեն մի քանի այլընտրանքային տարբերակներ:

Կարելի է, օրինակ, զբաղվել ցանցային մարկետինգով: Աշխատանքային գրաֆիկը կինն ինքն է ընտրում, այսինքն՝ այն ազատ է: Գոյություն ունեն մի շարք կոսմետիկ ընկերություններ, որոնք իրենց ապրանքը վաճառում են  խարհրդատուների միջոցով:

Մեկ այլ տարբերակ է կես դրույքով կամ կես օրով աշխատանք գտնելը: Օրինակ, կարելի է նստել ուրիշի երեխաների հետ, դիմավորել, տանել ուրիշ երեխաներին դպրոց, տան համար աշխատանք վերցնել:

Երրորդ տարբերակը սեփական գործ սկսելն է: Կարող եք ընկերություն ստեղծել, որն, օրինակ, կզբաղվի միջոցառումների կազմակերպմամբ: Եթե չունեք կազմակերպչական ջիղ, փորձեք համացանցով գումար աշխատել: Օրինակ, պատվերով հոդվածներ գրել, համատեղ գնումներ կազմակերպել:

Բացի այդ՝ սեփական զբաղմունքը նույնպես կարելի է վերածել շահավետ բիզնեսի: Այժմ շատ տարածված են ձեռքի տարբեր աշխատանքները:

Անհրաժեշտ է ուղղակի մտածել ու գտնել այն գործը, որով ցանկանում եք զբաղվել և որով կարող եք գումար աշխատել:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6638 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 612 անգամ
01.05.2024
Դիտվել է 474 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster