Բոլորս էլ գիտենք, որ ոչ բոլոր առավոտներն են «բարի» ստացվում: Ահա մի քանի խորհուրդ օրը ճիշտ սկսելու համար.
Երբ արթնանում եք, մի շտապեք վեր թռչել անկողնուց և ոչ էլ նորից քնեք: Ձգվեք. այս պարզ վարժությունը կարթնացնի Ձեր դեռևս ննջող օրգանիզմը:
Հետո մտովի ժպտացող արև պատկերացրեք: Ժպտացեք ի պատասխան ու այդ արևը տեղափոխեք ձեր փորիկի մեջ: Այժմ լույսը Ձեր ներսում է :)
Լոգանք ընդունեք և հոգ տարեք այն մասին, որ լոգասենյակում Ձեզ հաճելի բույր տարածված լինի: Այդ բույրը պիտի բարձրացնի Ձեր տոնուսը, ոչ թե երազների գիրկը գցի: Փնտրեք ամենահաճելի ու վառ բույրը և այն տեղափոխեք լոգասենյակ:
Կատարեք շնչառական վարժություն: Ուղղակի խորը շնչեք ու արտաշնչեք: Ընթացքում' շունչ վերցնելիս, պատկերացրեք, որ ձեր դիմաց ծիածան է և օդի հետ ներս եք քաշում ծիածանի գույների ողջ դրական էներգիան: Իսկ արտաշնչելիս մտածեք, որ օրգանիզմից դուրս եք թափում վատ մտքերն ու էմոցիաները, իսկ եթե հիվանդ եք, ապա նաև ցավը:
Այժմ նախաճաշի ժամն է: Ապացուցված է, որ լավ ճաշացանկը պայմնավորում է լավ տրամադրություն: Մի խոսքով' նախաճաշին պետք է ուտել այնպիսի մթերքներ, որոնք օրգանիզմում կբարձրացնեն հաճույքի ու լավ տրամադրության հորմոնների' դոֆամինի ու սերոտոնինի քանակը: Ասել է թե պետք է ավելի շատ օգտագործել թխվածքաբլիթներ, վարսակ, հնդկաձավար, հազարի տերևներ, ծիրանաչիր և այլն:
Ու ամենակարևորը, չմոռանաք, ասենք, նախաճաշի սեղանը պատրաստելիս պարել, շարժվել, երգել: Կարևոր չէ, թե ինչպես եք Դուք դա անում, կարևորն այն է, որ Դուք եք անում ու դա Ձեզ դուր է գալիս: Բարի առավոտ:Ճ
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։