Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լիլի Օլդրիջի կատարյալ կազմվածքի գաղտնիքը

19.02.2018

Լիլի Օլդրիջը Victoria`s Secret-ի «վետերան» հրեշտակներից է: Նա համագործակցում է ներքնազգեստի այս բրենդի հետ արդեն 7 տարի: Սկսնակ մոդելների համար նա հիանալի օրինակ է:

2012թ-ին Լիլին դուստր է ունեցել և արագ վերադարձել նախկին կազմվածքին և այժմ հաջողությամբ համատեղում է մայրությունը և կարiերան: Նրա 32-ամյակի կապակցությամբ ELLE-ն բացահայտել է գեղեցկության նրա գաղտնիքները:

Եթե առավոտյան Լիլիի մոտ պլանավորված են նկարահանումներ, ապա տանը նա խմում է միայն մեկ բաժակ կանաչ թեյ, իսկ նախաճաշում է արդեն նկարահանման հարթակում: Առավոտյան Լիլին աշխատում է շատ սպիտակուցներ և դանդաղ ածխաջրեր օգտագործել, այդ իսկ պատճառով նախընտրում է ձվածեղ բեկոնով կամ վարսակ` չիայի սերմերով:

600x580

«Իմ սննդի ռեժիմը մեծամասամբ կախված չէ ցուցադրությունների գրաֆիկից և առաջին հերթին ուղղված է առողջությանս»,-հստակեցնում է մոդելը: Նա աշխատում է չուտել աղի սննունդ և այնպես պլանավորել սննդակարգը, որպեսզի այնտեղ մեծամասամբ գերակշռեն բանջարեղենը: Նրա սիրած մթերքներից է ձուկը և ավոկադոն: Բացի այդ Օլդրիջը սիրում է պատրաստել հավը Գվինեթ Պելտրոուի բաղադրատոմսով՝ գրիլի վրա և բարբեքյուի սոուսով:

Լիլին փորձում է ամեն օր խմել բնական հյութեր և սմուզի: Նրա նախընտրություններից են կաղամբի, վարունգի, խնձորի և նեխուրի խառնուրդը` կոճապղպեղով և կանաչիով, կոկտեյլ խնձորից ու արքայախնձորից` անանուխով և բազուկով, ինչպես նաև գազարի ու խնձորի խառնուրդը` կիտրոնով և կոճապղպեղով:

600x580600x580

Մարզումներ

Սովորաբար մոդելը մարզվում է շաբաթական 6 անգամ: Նրա սիրած պարապմունքը Ballet Beautiful-ն է, որը ֆիթնես-մարզիչ Մերի Հելեն Բաուերսը մշակել է հատուկ Նատալի Պորթմանի համար` «Սև կարապը» ֆիլմի նկարահանումներից առաջ: Հենց այս համակարգը օգնեց Լիլիին վերականգնվել ծննդաբերությունից հետո:

Մոդելը հիմնականում մարզվում է տանը: «Ես չեմ կարող գնալ մարզասրահ»,- ասում է նա: Չնայած դրան` Լիլին մարզվում է մարզչի հսկողությամբ: Նույնիսկ, եթե նրանք աշխարհի տարբեր ծայրերում են, ապա կազմակերպում են պարապմունքը Skype-ի օգնությամբ:

Victoria՝s Secret-ի ցուցադրությունից առաջ

600x580

Victoria՝s Secret-ի ցուցադրությունից մի քանի շաբաթ առաջ բրենդի բոլոր մոդելները ընկնում են մարզիչ Ջասթին Գելբանդի վերահսկողության տակ: Շոուի բոլոր մասնակիցները նստում են պալեոդիետայի վրա, որն իր մեջ ներառում է ցածր ածխաջրեր և ճարպեր պարունակող սնունդ: Գելբանդը նաև հետևում է մարզումներին, որոնք ավելանում են և դառնում օրական երկու անգամ:

Լիլին խոստովանում է, որ շոուից հետո իրեն թույլ է տալիս  ուտել պիցցա կամ համբուրրգեր: «Նրանք, ովքեր ասում են, որ երբեք չեն ուտում համբուրգեր` ստում են: Օրինակ, ես անհամբեր սպասում եմ ցուցադրության ավարտին, որպեսզի վազեմ և ինձ պիցցա պատվիրեմ: Քիչ է մնում հենց ներքնաշորով էլ վազեմ»,- կատակում է մոդելը: Ցուցադրությունից հետո պակասում են նաև մարզումները` հասնելով շաբաթական 3-4 անգամի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8294 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 627 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 191 անգամ
17.04.2024
Դիտվել է 140 անգամ
18.04.2024
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster