ԶԼՄ-ները հաղորդում են Spice Girls-ի վերամիավորման մասին. Վիկտորիա Բեքհեմը մտածում է
03.02.2018
Արտերկրի լրատվամիջոցները հաղորդում են, որ Spice Girls լեգենդար խումբը կարող է կրկին վերականգնվել:
Ճիշտ է, մինչ այդ պետք է ստանալ Վիկտորիա Բեքհեմի համաձայնությունը: Հենց նրան է հաջողվել համույթի լուծարումից հետո ամենահաջող կարիերան կառուցել:
Նախնական տվյալներով Spice Girls-ի յուրաքանչյուր մասնակիցի հոնորարը կկազմի ավելի քան տասնչորս միլիոն դոլար: Վերջին անգամ աղջիկները միաորվել էին 2012 թվականի լոնդոնյան Օլիմպիական խաղերի փակմանը ելույթ ունենալու համար:
Նախկինում Վիկտորիա Բեքհեմը կտրականապես հայտարարել էր, որ երբեք չի վերադառնա Spice Girls: Սակայն աղբյուրները հայտնում են, որ նրա մոտեցումները փոխվել են, և նա մտորում է վերադարձի մասին: Ճիշտ է, երգել, այնուամենայնիվ, նա հրաժարվում է:
Նշվում է, որ երժշտական համույթի վերականգնմանը կանանց մղել է միմյանց սատարելու ձգտումը: Չէ՞ որ բոլորովին վերջերս Մելանի Բրաունն ունեցավ ցավագին ապահարզան, իսկ Ջերի Հոլիուելը՝ մայր դարձավ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4467 անգամ
Читать на русском
|