5 միջոց առավոտյան շուտ հավաքվելու համար
20.12.2017
Առավոտյան ժամերն ու րոպեներն ամենաբարդն են: Ինչպես հասցնել անել ամեն ինչ և չունշանալ:
Խորհուրդ 1
Պայմանավորվեք ընտանիքի անդամների հետ, որպեսզի նրանք իրենց զարթուցիչները տարբեր ժամերի դնեն և համապատասխանաբար արթնանան այդ ժամերին: Օրինակ 5-րոպե տարբերությամբ: Դա ձեզ կազատի «առավոտյան խցանումներից»: Կարելի է դա փոփոխական դարձնել, մի օր մեկն է հինգ րոպե շուտ արթնանում, մի օր` մյուսը:
Ի դեպ, եթե առաջին արթնացողը միանգամից թեյնիկը դնի և խոհանոցում հաճելի երաժշտություն միացնի, բոլորը նրան շատ շնորհակալ կլինեն:
Խորհուրդ 2
Մի օգտագործեք կտրուկ և տհաճ զանգեր արթնանալու համար կամ առույգացնող երաժշտություն: Դրանք միանգամից փչացնում են տրամադրությունը, իսկ առավոտյան հավաքվելը` ձգձգվում է: Ընտրեք աստիճանաբար բարձրացող երաժշտություն և նուրբ ու հանգիստ ստեղծագործություններ: Հանգիստ արթնացումը չի խլի ձեր էներգիան: Միանգամից վառ լույս միացնել նույնպես չարժի:
Խորհուրդ 3
Հանգստություն պահպանեք, նույնիսկ, եթե առավոտվա խառնաշփոթի մեջ դա դժվար է: Որքան շատ դուք միմյանց բզեք, այդքան ավելի վատ կլինի բոլորի տրամադրությունը:
Խորհուրդ 4
Այն, ինչ կարելի է պատրաստել երեկոյան, պատրաստեք երեկոյան: Երեխաների հագուստը ոչ միայն դրեք աթոռին, այլև դասավորեք հերթականությամբ: Պայուսակները նույնպես պետք է հավաքված լինեն:
Խորհուրդ 5
Ունեցեք հատուկ տեղ մուտքի դռան մոտ, որտեղ երեկոյից դնում եք այն, ինչ պետք է ձեր հետ վերցնեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4619 անգամ
Читать на русском
|