Instagram-ն անվանել է ցանցի ամենահայտնի անձնավորություններին
15.12.2017
Հայտնի սոցիալական ցանցն ամփոփոել է 2017-ի արդյունքները և հրապարակել դրանք: Ըստ այդ արդյունքների արդեն որերորդ տարին ցանցի ամենահայտնի անձնավորությունը երգչուհի Սելենա Գոմեսն է: Նրա էջին բաժանորդագրված են 130 միլլիոն օգտատեր:
Առաջին երեքի մեջ են ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն` ավելի քան 116 միլլիո բաժանորդով և երգչուհի Արիանա Գրանդեն 115 միլլիոն բաժանորդով:
Բացի այդ Ռոնալդուն հանել է տարվա ամենահայտնի տեսահոլովակը: Նրանում պատկերված է ֆուտբոլիստը իր որդու հետ մեքենայում: Այս տեսահոլովակը հավաքել է գրեթե 20 միլլիոն դիտում:
Իսկ ամենահայտնի նկարը դարձել է հղի Բեյոնսեի լուսանկարը ծաղիկների ֆոնին: Այն հավաքել է ավելի քան 11 միլլիոն լայք: 2017-ի ամենահայտնի հէշտեգը ճանաչվել է #love:
Ընդհանուր առմամբ այս սոցիալական ցանցի օգտատերերի թիվը հասել է 800 միլլիոնի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5176 անգամ
Читать на русском
|