Գիտնականները հռչակել են 2018-ի գլխավոր գույնը
09.12.2017
Pantone գույնի ինստիտուտը որոշել է, թե որն է 2018 թվականի գլխավոր գույնը։
Տաս տարբեր մասնագետներ սկսած սննդի ոլորտից մինչև նորաձևություն ընտրությունը կատարել են ի օգուտ Ultra Violet-ի՝ մանուշակագույն երանգի։
Ինստիտուտի ղեկավար Լեատրիս Էյսմանի կարծիքով, մանուշակագույնը կատարյալ կերպով արտացոլում է իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում և միաժամանակ խորհրդանշում փոփոխություններ դեպի լավը:
Շատ դիզայներներ, այդ թվում նաև Moschino-ից, Elie Saab-ից, Gucci-ից, Balenciaga-ից և Marni-ից կանխատեսել են Pantone-ի որոշումը:
Հիշեցնենք, որ 2017-ի գույնը կանաչն էր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6548 անգամ
Читать на русском
|