Աչքերի գույնը փոխելը դարձել է հնարավոր
08.12.2017
Երևի թե ամեն երկրորդը մտածել է իր աչքերի գույնի մասին և ցանկություն ունեցել այն փոխելու: Այժմ դա հնարավոր է դարձել ոչ միայն կոտնակտային լինզաների օգնությամբ:
Այս ծառայությունն առաջարկում է ամերիկյան Stroma Medical ընկերությունը: Այդ նպատակով օգտագործվում է գույնը փոփոխող լազերային տեխնոլոգիան: Ինչպես պնդում են մասնագետները՝ այդ ընթացակարգն ամբողջությամբ անվնաս է: Արդեն իրականացվել են կլինիկական հետազոտություններ, որոնցում մասնակցել է 37 մարդ:
Վիրահատությունն իրականացվում է լազերային միջամտության միջոցով, որը տեևում է մոտավորապես 20 վայրկյան: Այդ ընթացքում լազերը վերացնում է շագանակագույն մելանինը՝ պիգմենտը, որը ներկում է մարդու աչքերը և մազերը համապատասխան գույնի, և աչքը աստիճանաբար դառնում է երկնագույն:
Ըստ ընկերության ներկայացուցիչ բժիշկ Գրեգ Հոմերի՝ լազերը փոքրիկ հզորություն ունի և այդ պատճառով աչքը վնասելու հավանականությունը շատ նվազ է:
Սակայն ամեն ինչ այդքան գեղեցիկ և պարզ չէ, որքան ներկայացնում են ընկերության աշխատակիցները: Օրինակ, անկախ մասնագենտերը համարում են, որ այս ընթացակարգը բավականին կասկածելի է: Բացի այդ հայտնի է, որ աչքերի գույնի լազերային փոփոխությունը չի ստացել պաշտոնական հավանություն կանոնակարգող մարմինների կողմից:
Դրանից ելնելով ակնաբույժները խորհուրդ չեն տալիս ռիսկի դիմել և առաջարկում են ձեռք բերել ցանկալի գույնի կոնտակտային լինզաներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4751 անգամ
Читать на русском
|