Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Վաղ արթնանալու 8 դրական կողմ

24.11.2017

Հիանալի օրվա հիանալի սկիզբ: Համաձայնեք, ինչպես օրը սկսեք, այնպես էլ այն կշարունակեք: Երբ դուք շուտ եք արթնանում, հնարավորություն ունեք առանց շտապելու հավաքվել և հասցնել անել ամեն ինչ: Դուք ամբողջությամբ պատրաստ եք նոր օրվան, ժամանակին հասնում եք աշխատանքի այն պարագայում, երբ շատերը ուշանում կամ գալիս են նյարդայնացած:

Դուք հնարավություն ունեք նոր օրը ժպիտով և լավատեսությամբ դիմավորելու: Եվ քանի որ վաղ եք արթնացել, կարող եք ձեզ տրամադրել հիանալի օրվան: Ահա, թե ինչ է ասում Դալայ Լաման. «Ամեն առավոտ, երբ դուք արթնանում եք, մտածեք` ինչ երջանիկ եք, որ արթնացել եք, որ ողջ եք, որ հիանալի կյանք ունեք և չեք պատրաստվում այն դատարկ վատնել: Ասեք ինքներդ ձեզ` ես կօգտագործեմ ամբողջ էներգիան իմ զարգացման համար, մարդկանց կնվիրեմ իմ սիրտը, կլուսավորվեմ և երկրի համար օգուտ կբերեմ: Ես չեմ բարկանա, ուրիշների մասին միայն լավը կմտածեմ և կաշխատեմ բոլորի համար օգտակար լինել»:

Եթե դուք երբևէ արթնացել եք վաղ առավոտյան, ապա գիտեք, թե որքան հրաշալի է լինում այդ ժամանակը: Շուրջբոլորը լռություն է, հանգստություն, անդորր: Դա ուղղակի դրախտային ժամանակ է նրանց համար, ում անհրաժեշտ է հանգստություն:

Գիտեք, թե որքան անհրաժեշտ է նախաճաշն օրգանիզմի համար: Լիարժեք նախաճաշը օրգանիզմի վառելիքն է: Համաձայնեք, նախաճաշից հետո ավելի լավ եք մտածում և ավելի քիչ նյարդայնանում:

Չկա ավելի գեղեցիկ բան, քան լռության մեջ դիտել արևածագը: Հենց այդ ընթացքում է ավելի հեշտ տրամադրվել հիանալի օրվան: Իսկ առավոտյան վազքն օրվա հիանալի սկիզբ է:

600x580

Մանկուց մեզ սովորացրել են, որ ավելի լավ արթնալու համար հարկավոր է մարզանք անել: Սակայն մեր կյանքի ռիթմը հաշվի առնելով այն միշտ բաց է թողնվում: Շուտ արթնանալով դուք հնարավորություն կունենաք պատրաստել ձեր մարմինը հագեցված օրվան:

Պետք չէ օրվա վերջին թողնել այն, ինչ կարելի է անել առավոտյան: Շուտ արթնանալով դուք դառնում եք ավելի արդյունավետ և, հետևաբար, ավելի հաջողակ:

Եվ վերջապես, եթե դուք շուտ եք արթնացել, ապա երկար արդյունավետ օրը կստիպի ձեզ շուտ պառկել քնելու, ինչի արդյունքում ձեր քունը կլինի ամուր և լիարժեք: Վաղ արթնացումը կօգնի ձեզ ազատվել անքնությունից:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5367 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 463 անգամ
18.04.2024
Դիտվել է 233 անգամ
19.04.2024
Դիտվել է 180 անգամ
23.04.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster