Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նկարչուհին կառավարության աշխատակազմից

20.11.2017

- Չկա ավելի լավ աշխատանք, քան այն, երբ օրվա ավարտին փակում ես աշխատասենյակի դուռը՝ գիտակցելով, որ այդ օրը մի խումբ մարդկանց կյանքը քո աշխատանքի շնորհիվ ավելի լավը դարձավ, մեկ անձի, մեկ ընտանիքի, մեկ թաղամասի, մեկ գյուղի թեկուզ փոքր խնդիր լուծվեց:

Պատկերացրեք, որ սա հեռավոր ծայրամասային գյուղում ապրող միակ բժշկի խոսքեր չեն, այլ կառավարության աշխատակազմի պետական  ծառայողի:  

Լիանա Դանիելյանը, ավարտելով Երևանի պետական համալսարանն ու Կառավարման ակադեմիան, աշխատանքի է անցել պետական կառավարման համակարգում:

Մշակույթի նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում գործընկերների  օգնությամբ  ծանոթացել է նկարչուհի Պարուհի Թեփելիկյանի հետ և որոշել իրականացնել իր մանկության երազանքը՝ նկարել: Մեկուկես տարի յուրաքանչյուր շաբաթ օր հաճախել է նկարչուհու արվեստանոց՝ անհատական դասերի:

600x580

Երկու տարի անց, երբ արդեն աշխատում էր կառավարության աշխատակազմում,  նա իր առաջին գործերի ցուցահանդեսն է կազմակերպել Նարեկացի արվեստի կենտրոնում՝ այն նվիրելով ուսուցչուհու հիշատակին:

Եվս երկու տարի անց Նկարիչների միությունում կազմակերպվել է  Լիանայի երկրորդ ցուցահանդեսը՝ «Չորս եղանակ» խորագրով:  Նպատակն ընկերներին, գործընկերներին, դասընկերներին, մտերիմ մարդկանց իր աշխատանքները ցուցադրելն էր, մարդիկ, ովքեր մշտապես առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվել իր նկարչությանը, խրախուսել և ոգևորել:

600x580

Լիանան անհամեստություն է համարում իրեն նկարչուհի անվանելը, (թեև նկարչական անուն էլ ունի՝ Դալիա), քանզի, նրա համոզմամբ՝  գեղանկարիչն այն մարդն է, ով առավոտից երեկո զբաղվում է նկարչությամբ՝ իր  ողջ էներգիան և ներուժը նվիրելով այդ գործին: Իսկ իր համար նկարչությունը սիրած զբաղմունք է, յուրահատուկ թերապիա, ինչն օգնում է միշտ դրական և գունավոր տեսնել կյանքը, լինել լավատես ու հանրության հետ ներդաշնակ:

Թեև աշխատավայրում շատ է ծանրաբեռնված,  ոչ աշխատանքային ժամերին սիրում է զբաղվել իր ստեղծած World of art կայքի աշխատանքներով, որը մշակույթին վերաբերող հոդվածների ժողովածու է: Սիրած քաղաքական գործիչը Ուինստոն Չերչիլն է, ով, լինելով հմուտ քաղաքագետ, 40 տարեկանում առաջին անգամ ձեռքն է վերցրել վրձինն ու քաղաքական գործունեությանը զուգահեռ զբաղվել գեղանկարչությամբ՝ թողնելով մոտ 500 աշխատանք:  «Ինչ հոգսեր էլ որ իր հետ բերում է օրը, ինչպիսի սպառնալիքներ էլ սպասելիս լինեն ապագայում, բավական է, որ նկարը սկսի ծնվել, բոլոր անհանգստությունները վերանում են, դրանց համար այլևս տեղ չիմնում գլխում»,- մեջբերում է Լիանան  Չերչիլի խոսքերը:

Դալիայի համար մեծ հաճույք է նկարել բնության գրկում, ինը, ցավոք, հաճախ չի հաջողվում:  Տանը, որպես կանոն, նկարում է դասական երաժշտության հնչյունների ներքո, ինչն օգնում է չնկատել տան պատերը: Լիանան ունի գրեթե 150 կտավ և սիրում է դրանք նվիրել ընկերներին, մտերիմներին: Աշխատանքներից մոտ 10-ը կախված են կառավարության աշխատակազմի տարբեր աշխատասենյակներում:

600x580

Լիանան երկար տարիներ աշխատում է ՀՀ կառավարության աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունում, որտեղ քաղաքացիներն ուղղում են  վարչապետին հասցեագրված դիմումները, բողոքները,  դժգոհությունները և օրվա ընթացքում հանդիպում  է հուսահատություն, ոգևորություն, հուզմունք, ցավ, ուրախություն, հույս, տառապանք, խանդավառություն ապրող մարդկանց:

Պետական համակարգում աշխատանքի համար լավ մասնագետ լինելուց առաջ կարևորում է ազնիվ, բարեխիղճ, նվիրյալ հայրենասեր ու մարդասեր լինելը: Իսկ քաղաքացիների հետ աշխատելիս շատ կարևոր է մարդուն ի սրտե օգնել ցանկանալու ձգտումն ու սրտացավ վերաբերմունքը: Չէ՞ որ մարդիկ վիրավորվում, չարանում են հենց հոգատարության, բարի վերաբերմունքի, կարեկցանքի, աջակցող խոսքի, մեկ ժպիտի պակասից, մարդկային անտարբերությունից:

600x580

-Չկա կյանք առանց խնդիրների, չկա մարդ՝ առանց հոգսերի, լինեն դրանք ֆինանսական, առողջական թե անձնական: Սակայն կա այդ խնդիրների բեռը թեթևացնելու մի միջոց՝ մերձավորի, բարեկամի, ընկերոջ, ուսուցչի, վաճառողուհու, բժիշկի, պետական աշխատողի հոգատարությունը, սրտացավ վերաբերմունքը, բարեխիղճ մոտեցումը, և զուտ մարդկային բարի վերաբերմունքը, սերը,-համոզված է նկարչուհին կառավարության աշխատակազմից:

Լիանայի նշանաբանն է լինել դրական և ցանկացած պարագայում չկորցնել հույսն ու լավատեսությունը. հուսահատված մարդը դատապարտված է կործանման: Եվ  այս բոլոր զգացողություններն իրենց  արտացոլում են գտնում Լիանա Դանիելյանի կտավներում:

Ներկայացնում ենք Դալիայի նկարներից հավաքածու՝ թեմատիկ բազմազանությամբ։

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Նորայր Զորյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 5149 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Kristina | 20-11-2017 17:13
Hrashali, hiasqanch, taxandavor!!!!!!!

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երբեք ուշ չէ. Մոնիկա Բելուչին ու ևս 8 աստղեր, ովքեր ծննդաբերել են 40-ից հետո

03.10.2018
Ոչ բոլոր կանայք են խիզախում երեխա ունենալ 40-ից հետո: Այդուհանդերձ, չնայած առողջության համար առկա ռիսկին, շատ աստղեր են առաջին անգամ մայրանում են մեծ տարիքում:

Բացառիկ կադր. ինչո՞վ է զբաղվում Քեմերոն Դիազը կինոմատոգրաֆիայից հեռանալուց հետո

20.06.2018
Նա վարում է շատ փակ կյանք. չի պատասխանում գործակալների զանգերին, չի ընդունում երեկոներին մասնակցության հրավերներ, չի հայտնվում սոցիալական ցանցերում։

Կինը օնլայն սպիտակեղեն վաճառելով դարձել է միլիոնատեր

31.05.2018
Ջանին Դաթոնը Մեծ Բրիտանիայից հարստացել է ներքնազգեստ վաճառելով eBay կայքում։

Մեգան Մարքլի հետ հարսանիքին մասնակցեցին նաև արքայազն Հարիի նախկին սիրուհիները

21.05.2018
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքի հյուրերի թվում էին նաև Հարիի նախկին ընկերուհիները՝ Չելսի Դեյվին և Քրեսիդա Բանասը։ 

Ռիհանան ցուցադրել է, թե ինչպես քողարկել ավելորդ քաշը կոսմետիկայի օգնությամբ

07.05.2018
Ռիհանան, ով վերջերս վաճառքի է հանել սեփական կոսմետիկական ապրանքնիշը՝ Fenty Beauty, երկրպագուների համար թողարկել է դիմահարդարման 10 րոպեանոց տեսադաս։

Լիլի Օլդրիջի կատարյալ կազմվածքի գաղտնիքը

19.02.2018
Նա աշխատում է չուտել աղի սննունդ և այնպես պլանավորել սննդակարգը, որպեսզի այնտեղ մեծամասամբ գերակշռեն բանջարեղենները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-10-2018 07:57
Հայուհիների կողքով բարդ է անտարբեր անցնելը. բելառուս լրագրողը կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով:
23-10-2018 07:55
Մեքսիկայում 2 կին մահացել է վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու անհաջող փորձի ընթացքում:
23-10-2018 07:52
Վիրտուալ իրականությունը սնունդը դարձնում է ավելի համեղ:
23-10-2018 07:51
Իսպանիայում վաճառքի է հանվել արքայադուստր Լեոնորի պատկերով առաջին մետաղադրամը:
23-10-2018 07:42
Ադրբեջանում մահացու ծեծել են տղամարդուն, որը ամուսնացած կնոջն առեւանգել է ազգականների մոտից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Բրիտանական ընկերությունն առաջարկում է տաք հագուստ…քթի համար

19.10.2018
Ձմեռը սարերի ետևում չէ, իսկ դա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես պատրաստվել մոտալուտ ցրտերին:

LADYNEWS TV
Պոետները չեն մահանում․ Ազնավուր և ZAZ - La Java Bleue
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.10.2018
Դիտվել է 2168 անգամ
19.10.2018
Դիտվել է 1181 անգամ
18.10.2018
Դիտվել է 1132 անգամ
22.10.2018
Դիտվել է 1038 անգամ
19.10.2018
Դիտվել է 903 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster