Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Աստղագուշակը՝ հանրահայտ նկարներում. յուրաքանչյուր նշանը բնութագրող 12 կտավ

10.11.2017

Կենդանակերպի ամեն մի նշան ունի իր յուրահատուկ բնավորությունը: Հայտնի նկարիչները, նկարելով իրենց ստեղծագործությունները, նույնպես իրենց կերպարներին օժտել են առանձնահատուկ բնավորությամբ: Եթե վերլուծենք, ապա արվեստի որոշ գործեր ուղղակի կատարելապես արտահայտում են Կենդանակերպի որոշակի նշան: Ո՞ր նկարում կճանաչեք ինքներդ՝ ձեզ:

Ներկայացնում ենք գեղարվեստական կտավների յուրահատուկ Աստղագուշակ: Արվեստի գործերն առանձնակի ըմբողխնելու համար ամեն օր հավաքածուն կհամալրենք կենդանակերպի մեկ նշանով:

Կարլ Բրյուլով․ «Ձիավարուհին» (Խոյ)

 600x580

Այս նրբիկ աղջիկ-ձիավարուհին արագ ընթացքի ժամանակ կանգնեցնում է ձիուն։ Աղջնակը, ով այս ամենին հետևում է պատշգամբից, հիացած է։ Հետևից վազում և հաչում են շները, ձին, ընդհանրապես, շփոթված է կատարվողից, իսկ աղջիկը լիովին հանգիստ  է և, թվում է, իրենից շատ գոհ։ Վարգի ընթացքում կանգնեցնել ձիուն՝ նստած լինելով կանացի թամբի վարա, բարդ խնդիր է, սակայն դա է հենց այս ամենի հմայքը։

Այդպես էլ Խոյերը կյանքից ամենամեծ հաճույքը ստանում են այն ժամանակ, երբ իրենց հաջողվում է սանձել հերթական հրեշին, կամ էլ՝ լուծել կյանքի որևէ բարդ խնդիր։ Ընդ որում, այդ ամենը նրանք անում են զարմանալիորեն հանգիստ տեսքով և, անգամ, թեթև ժպիտով, կարծես թե հեգնելով բոլոր դժվարություններին։ 

Բորիս Կուստոդիև․«Վավաճառողուհին թեյ խմելիս» (Ցուլ)

Արևային բնապատկեր և կյանքից գոհ վաճառողուհին՝ դասական ռուս գեղեցկուհին։ Թվում է, թե ամեն ինչ դրական է․ համեղ ուտեստներով լի սեղան, կին՝ ճոխ հագուստով, արևառատ օր և սիրունիկ կատու։ Ցուլերի համար այդպիսի կյանքը նպատակ է՝ լիություն և լիակատար երջանկություն։

Իսկ հիմա նայեք նրա հայացքին։ Հենց այդպիսին կարելի է տեսնել Ցուլերի մոտ։ Դա նրանք են՝ արտաքնապես այնքան ուրախ և գոհ են, ավլում են իրենց ճանապարհին հանդիպած յուրաքանչյուրին ու այն ամենը,  ինչն իրենց դուր չի գալիս։  Իսկ այնուհետև դարձյալ նստում և թեյ են խմում՝ հանգիստ և գոհ։

600x580

Վիկտոր Վասենցով․ «Սիրին եւ Ալկոնոստը» (Երկվորյակ)

Այս նկարը, որը պատկերում է հին ռուսական լեգենդի կերպարներին, ունի նաև այլ անվանում՝ «Որախության և տխրության երգը»։ Թռչուններից մեկը կերպանավորում է տառապանքն ու թախիծը, նրա շուրջ բնությունը հանգչում և մահանում է։ Երկրորդն, ընդհակառակը, կրում է ուրախությունն  ու երջանկությունը՝ ներկայացնելով դրախտի պատկերը։ Թեև դրանք երկու տարբեր էակներ են, սակայն միասին հիշեցնում են Երկվորյակի բարդ, անկանխատեսելի բնավորությունը։ Չէ որ այդ նշանի ներկայացուցիչներին կարելի է պատկերել հենց այդպես։ Եթե նրնց տրամադրությունը լավ է, ապա շրջապատում բոլորին ևս լավ կլինի՝ նրանք ձեզ կուրախացնեն յուրահատուկ հումորներով և ծով դրական տրամադրություն կհաղորդեն ցանկացած ընկերախմբի։ Սակայն եթե նրանք տխուր են, ապա նմանապես բոլորին ներքաշում են իրենց տխրության մեջ։ Եվ երբեք չես իմանա, թե այդ թռչուններից որը կհայտնվի կես ժամ անց, այդ իսկ պատճառով՝ նրանց հետ երբեք տխուր չի լինում։

600x580

Ռաֆայել Դանտի․ «Սիքստինյան Տիրամայր» (Խեցգետին)

Չնահած այս նկարում պատկերված են բազմաթիվ կերպարներ, սակայն նրանք բոլորը, կարծես, ֆոն են ստեղծում Մարիամ Աստվածամոր հիմնական կերպարի համար։ Նրա խորը հայացքը զարմանալիորեն ուշադրություն է գրավում, նրանից պարզապես անհնար է կտրվել։

Ճիշտ այդպես է տեղի ունենում, երբ շփվում ես Խեցգետնի նշանի ներկայացուցիչների հետ։ Երբեմն նրանց հայացքը խորաթաձանց է, կարծես՝ տեսնում են ձեր հոգու խորքը։ Հանկարծ այնպիսի զգացողություն է առաջանում, որ այդ մարդուն կարելի է վստահել ցանկացած գաղտնիք ու խնդիր։ Խեցգետինը Ձեզ անպայման կլսի և կոգևորի։ Միաժամանակ նա դժվար, թե անմիջապես կբացի իր հոգու յուրահատկությունները։ Թեկուղ այդպես․ չէ՞ որ կարևորն այն է, որ նրանց կարելի է վստահել։

600x580

Սանդրո Բոտիչելի․ «Վեներայի ծնունդը» (Առյուծ)

Այս հանրահայտ նկարը լավագույնս է արտահայտում Առյուծի կերպարը։ Նրանք փառահեղ են և հրաշալի, գործնականում` կատարյալ։ Եվ նույնիսկ առանց հատուկ պատճառների` պարզապես, որ Առյուծ են։

Միայն նրանք կարող են առաջնորդել և իրենց ցանկացած իրավիճակում զգալ որպես իսկական աստղ։ Ինչպես Վեներան` Առյուծն անվերապահորեն իդեալ է, ում պարզապես պետք է համընդհանուր ճանաչում։

600x580

Սիմոն Վուէ․ «Դիանայի հանգիստը» (Կույս)

Դիանան որսի և բերրիության աստվածուհին է, երկրագնդի վրա ամենայն կենդանականի պահապանը։ Սակայն նա նաև որսորդ է։ Ծանո՞թ է այս պատկերը, երբ դուք շփվում եք Կույսի հետ։

Նախ` Կույսերի հետ պետք է վերաբերվել որպես ամենակարող աստվածուհու` համաձայնվել ու խոնարհվել, սակայն, համենայնդեպս, շատ չմոտենալ: Կյանքում Կույսերին շրջապատող բոլոր մարդիկ նման են անտառում Դիանային ուղեկցող ճամփորդներին ու կենդանիներին։ Կույսը կարող է Ձեզ պաշտպանել, խղճալ և փրկել, եթե դուք նրան դուր գաք կամ ինչ-որ բանի համար պետք եք։ Սակայն, եթե նա որսի է դուրս գալիս, ապա ավելի լավ է` չմոտենալ։

600x580

Լեոնարդո դա Վինչի, «Ջոկոնդա» (Կշեռք)

Ջակոնդան բոլորին ծանոթ է իր խորհրդավոր ժպիտով, որի գաղտնիքը մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել բացահայտել։

Ճիշտ այդպես մեզ երբեմն նայում են Կշեռքները։ Նրանց դիմախաղը, մտքերը, ժպիտը և հայացքը շատ դժվար է ընկալել։ Նրանք կարող են երևալ շատ տարօրինակ և խորհրդավոր, դրանով իսկ հմայելով շրջապատին։

Ամենահետաքրքիրն այն է, որ երբեմն իրենք իսկ չգիտեն, թե որտեղից իրենց այդ տարօրինակ դիմախաղն ու մտքերը։ Երբևիցե նրանք ամեն ինչ կհասկանան  և անպայման Ձեզ կպատմեն, ըստ երևույթին, ամենայն հավանականությամբ․․․

600x580

Իվան Կրամսկոյ․ «Անծանոթուհին» (Կարիճ)

Եվս մեկ միստիկական կտավ՝ խորհրդավոր կնոջ կերպարանքով։ Միչ օրս հայտնի չէ, թե ով է պատկերված նկարում։ Իսկ, միգուցե, այդ աղջիկը գոյություն է ունեցել միայն նկարչի մտքերո՞ւմ։ Ամեն դեպքում կտավը հանրահայտ դարձավ անսպասելի զուգադիպությունների շնորհիվ։ Բոլոր նրանց հետ, ովքեր գնում էին այս նկարը, սկսում էին տեղի ունենալ տաօրինակ իրադարձություններ, իսկ կանայք գանգատվում էին, որ այն խլում է իրենց գեղեցկությունը։

Մոտավորապես այդպիսի միստիկ աուրա է բնորոշ նաև Կարիճներին։ Հայտնվելով մարդկանց մեջ, նրանք անմիջապես ստվերում են բոլորին։ Անգամ, եթե նրանց հագին պարզ ջինսեր են կամ հասարակ ֆուրբոլային համազգեստ։ Այնուհետև խորհրդավոր կերպով անհայտանում են՝ հետևում թողնելով տասնյակ կոտրված սրտեր։ 

600x580

Էժեն Դելակրուա. «Ժողովրդին առաջնորդող Ազատությունը» (Աղեղնավոր)

Ըստ էության այս նկարը պատկերում է ֆրանսիական ժաղովրդի խիզախությունը, որը «բաց կրծքով» 1830 թվականի փարիզյան իրադարձությունների ժամանկ նետվում էր թշնամու վրա: Եվ այդ կերպարը լիովին բնորոշում է Աղեղնավորին:

Հենց նա է ունակ ոտքի հանել ու իր հետևից տանել հարյուրավոր մարդկանց, ընդ որում՝ չունենալով դրա համար ոչինչ, բացառությամնբ անձնական հմայքն ու համոզմունքները: Եվ մարդիկ ուրախությամբ կգնան նրա հետևից՝ փառաբանելով իրենց առաջնորդին: Իսկ եթե նրանք, հանկարծ, վախենան կամ տխրեն, ապա Աղեղնավորն անմիջապես կվոգևորի և իրական պայքարի օրինակ կծառայի: Նա անպայման կհաղթի և մյուսներին էլ կտանի դեպի հաղթանակ:

600x580

Ջոն Կոլյեր. «Լեդի Գոդիվան» (Այծեղջյուր)

Բոլորին հայտնի է լեդի Գոդիվայի մասին լեգենդը: Երբ նրա ամուսինը՝ իշխան Լեոֆրիկը, հպատակների համար սահմանեց չափազանց մեծ հարկեր, նա խնդրեց խնայել դժբախտ մարդկանց և իջեցնել դրանք: Ամուսինը համաձայնեց դա անել միայն այն պայմանով, եթե նա մերկ շրջի քաղաքի փողոցներով: Իհարկե, իշխանը չէր ցանկանում իջեցնել հարկերը և վստահ էր, որ կինն այդ քայլին երբեք չի գնա: Սակայն չարաչար սխալվում էր: Գոդիվան մերկացավ և ձիով անցավ քաղաքի փողոցներով:

Այս նկարը  լավագույնս պատկերում է Այծեղջուրին հատուկ գծերը. նրանք չեն հանդուրժում անարդարություն և ոչ միայն իրենց, այլև ուրիշների նկատմաբ: Եթե Այծեղջուրի ներկայությամբ ինչ-որ մեկը նեղացնի որևէ մեկին, նա պատրաստ են ամեն ինչի՝ արդարությունը վերականգնելու համար:   

600x580

Պաբլո Պիկասո․«Աղջկը գնդի վրա» (Ջրհոս)

Բավականին մռայլ բնապատկերի և առաջին պլանում վրդոհված ատլետի ֆոնին, գնդի վրա կանգնած այս աղջիկը պատկերվում է որպես լավատեսության խորհրդանիշ։ Թվում է, թե նրա համար բոլորովին մեկ է, որ շուրջբոլորն ամեն ինչ վատ է՝ չէ՞ որ ինքը գունդ ունի և պայծառ ապագայի նկատմամաբ անքակտ հավատ։ Այս աղջիկը կրում է ոգու ներքին ուժ, համառություն և միշտ առաջ շարժվելու ձգտում՝ անկախ ամեն ինչից։

Հենց այս հատկանիշներն են բնորոշ Ջրհոսին։ Եթե անգամ աշխարհի վերջը գա, նրանք առջիններից մեկը կյուրացնեն Մարսը և այնտեղ կկառուցեն իրենց նոր տունը։ Իսկ նրանց շուրջ կհավաքվեն այդպիսի տխուր ատլետներ, որոնք կգերադասեն ներսուզվել սեփական թախիծի մեջ՝ փոխանակ փորձեն ամեն գնով հաղթահարել դժվարությունները։

 600x580

Միխայիլ Վրուբել․ «Թագուհի կարապը» (Ձկներ) 

Կտավը Միխայիլ Վրուբելը նկարել է «Հեքիթ Սալթան թագավորի մասին» օպերայի ազդեցության տակ, որտեղ գլխավոր՝ Թագուհի-Կարապի դերը կատարում էր իր կինը՝ Նադեժդան: Հանդիսատեսների վկայությամբ՝ նրա ձայնը դյութիչ թեթև ու նուրբ էր, հարթ և վառ՝ միաժամանակ, որն անհնար էր շփոթել որևէ մեկի հետ:

Իսկ Կենդանակերպի նշաններից նա Ձուկ էր: Արդյունքում ծնվեց նկար, որտեղ կերպարը չունի  նկարչի կնոջ դիմագծերին համապատասխանություն, սակայն այստեղ Վրուբելը շատ հաջող պատկերել է նրան և բոլոր Ձկներին հատուկ բնավորությունը: Չէ՞ որ այս նշանի բնորոշ ներկայացուչների կիերպարը պատկերվում է հենց այդպես. յուրահատուկ խորհրդավոր հայացք՝ միայն իրենց հայտնի մտքերով լեցուն, և թեթև հագուստ՝ անհրաժեշտ երկրային պատյան, որը, կարծես թե, պահ հետո կվերածվի թևերի: Եվ եթե անգամ շրջապատում լինի մռայլ պատկեր, Ձկներին դա չի հետաքրքրում:

Երբևիցե, եթե նրանք ձեզ թողնեն իրենց յուրահատուկ աշխարհ, ապա անխուսափելիորեն կհիպնոսացնեն, ինչպես այս փոթորկող նկարը:

600x580    

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20132 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Նրանք չեն դատապարտում ուրիշներին. կենդանակերպի ամենահանդուրժող նշանները

06.03.2026
Անկանխակալ մարդիկ կարողանում են ընդունել տարբերությունները, բաց են ուրիշների կարծիքների ու փորձի համար և գիտակցում են, որ մենք բոլորս տարբեր ծագում, սեփական կյանքի պատմություններն ունենք:

Թթու ուտելու ցանկություն ունե՞ք. ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել ձեզ

18.02.2026
Երբեմն հանկարծակի քաղցրի փոխարեն ցանկանում ես ինչ-որ թթու բան՝ կիտրոն, լոռամրգի կամ թթու վարունգ, և դրան դժվար է դիմակայել։

Սիամական երկվորյակներն իրենց գեղեցկությամբ դարձել են սոցիալական ցանցերի աստղեր, բայց կա մի նրբություն

28.01.2026
Սիամական երկվորյակներ Կամիլան և Վալերիան արդեն ունեն 200,000 բաժանորդների լսարան և ակտիվորեն նվիրատվություններ են հավաքում օգտատերերից։

Ռուս կինը Կահիրեում ցատկել է պատշգամբից՝ բռնաբարողից խուսափելու համար

13.01.2026
Եգիպտոսում երիտասարդ կանանց վրա կատարված դաժան հարձակումը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։ Երկու ռուս կին ծանր վիրավորվել են, իսկ երրորդը փորձել է փախչելով փրկվել։

Ինչ պետք է իմանանք 2026 թվականի խորհրդանիշ Կարմիր հրե ձիու մասին

27.12.2025
2026 թվականը կնշանավորվի ձիու նշանով։ Այս կենդանին ազատասեր է, կրքոտ և պոռթկուն, ունի կյանքի անհագ ծարավ, բայց միևնույն ժամանակ, այն կատարելապես ընտելացված է մարդկանց կողմից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 864 անգամ
14.04.2026
Դիտվել է 330 անգամ
15.04.2026
Դիտվել է 284 անգամ
16.04.2026
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster