Ինչպես չմրսել աշնանը
17.10.2017
Տարվա ցուրտ եղանակին շատ մարդիկ ուժեղ անհարմարավետություն են զգում մշտական մրսելու զգացողություից:
Որոշ մարդիկ ավելի շատ են մրսում, քան ուրիշները: Ահա պատճառները և ի՞նչ անել երբ դրսում ցուրտ է, խոնավ և անհարմարավետ:
Ցածր ճնշում
Ցածր ճնշում ունեցող մարդկանց մոտ իջած է անոթների տոնուսը և արյունը անոթներով ավելի դանդաղ է ընթանում: Կարևոր է օրգանիզմը ներսից տաքացնելը, ոչ թե վերմակի տակ պառկած, այլ արյան շրջանառությունը լավացնելով մարզանքների, վազքի և զբոսանքի օգնությամբ: Կօգնի տաքանալ նաև մեկ բաժակ թունդ թեյը:
Քնի պակաս և դիետա
Եթե դուք քիչ եք քնում կամ կրճատել եք կալորեաների քանակը, ապա սովորոկանից ավելի շատ եք մրսելու, քանի որ քնի պակասից նվազում է թերմոկարգավորումը, իսկ դիետան ստիպում է օրգանիզմին էներգիա խնայել և դանդաղեցնել նյութափոխանակության արագությունը:
Այս պարագայում ձեզ անհրաժեշտ է ճիշտ և տաք հագնվել: Տակից ավելի լավ է հագնել կիպ հագուստ, որը կպաշտպանի քամուց, իսկ վրայից ֆլիսից որևէ բլուզ: Դրանում դուք ձեզ կզգաք հարմարավետ և տաք:
Ծխելը
Անոթների նեղացման պատճառով, որը տեղի է ունենում ծխելու ժամանակ, հաճախ մրսում են ձեռքերը և ոտքերը: Այս անհարմարավետությունից խուսափելու համար ձեռքերը պտտացրեք, դաստակները իրար քսեք և տարվա ցուրտ եղանակին շատ կիպ կոշիկ մի հագեք:
Երկաթի պակաս
Հեմոգլոբինի ցածր մակարդակի պատճառով օրգանիզմն ավելի վատ է թթվածին ստանում: Եթե այն բավարար քանակի չէ, ապա հայտնվում է թուլություն, գլխացավ, գլխապտույտ, մրսացության զգացողություն: Պետք է գտնել հեմոգլոբինի պակասի պատճառը, քանի որ դա կարող է լուրջ հիվանդության հետևանք լինել:
Հորմոնալ դիսբալանս
Վահանաձև գեղձի ցածր ֆունկցիոնալության պարագայում նյութափոխանակության արագությունը նվազում է և դանդաղում է ջերմափոխանակությունը: Այսպիսի մարդկանց մոտ սովորաբար մրսում են ոտքերը, այդ պատճառով պետք է մտածել, որպեսզի կոշիկներն ավելի ազատ լինեն՝ տաք գուլպաներ հագնելու համար:
Հղիություն
Հղի կանայք նույնպես հաճախ տանջվում են ցրտից: Հղիության ընթացքում ամբողջ օրգանիզմում տեղի է ունենում հորմոնալ վերակառուցում: Սովորաբար մրսելու զգացողությունն ի հայտ է գալիս 2-8 շաբաթական հղիության ժամանակ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7448 անգամ
Читать на русском
|