Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Աշնան 3 հիմնական թրենդները

29.09.2017

Երբեմն լավ տեսք ունենալու համար բավական է իմանալ սեզոնի 2-3 հիմնական միտում և կարողանալ այդ իմացությունն օգտագործել գործնականում:

Դեռ հարյուրամյակներ առաջ նորաձև տեսք կարող էին ունենալ միայն ապահովված կանայք, իսկ մնացածն անգամ չէին էլ մտածում ինչն է նորաձև, ինչը ոչ: Մեզ ավելի հեշտ է․ ժամանակակից կանայք կարող են շքեղ տեսք ունենալ նույնիսկ նվազագույն բյուջեյով և միտումների իմացությամբ: Շատ կանայք ուղղակի կրկնում են ասղերի վրա տեսած կերպարներն՝ ավելի հասանելի բրենդների օգնությամբ, իսկ ոմանք իրենք են ստեղծում իրենց կերպարներն՝ ընդգծելով իրենց անհատականությունը:

Ներկայացնում ենք այս սեզոնի 3 հիմնական թրենդները. իսկ թե ո՞րը դուք կցանկանաք, ձեր որոշումն է։

Մորթին 2017/2018 աշուն-ձմեռ սեզոնի գլխավոր թրենդն է և այն կարելի անվանել ամենահարմարավետն ու երևացողը: Այն կարելի է տեսնել ամենուր՝ վերնահագուստին, կիսաշրջազգեստներին, զգեստներին, պայուսակներին, կոշիկներին, աքսեսուարներին և նույնիսկ զարդերին: Այս սեզոնին դիզայներները ձեզ խորհուրդ են տալիս կրել մորթյա օձիքներով, գրպաններով իրեր: Ավելի ցուրտ եղանակի համար նրանք առաջարկում են մորթյա շարֆեր, մուշտակներ, բաճկոններ:

Նախապատվությունը տվեք արհեստական գունավոր մորթիին: Մի ամաչեք ընտրել ոչ ստանդարտ իրեր մորթիով, օրինակ, մորթյա պայուսակը սառը աշուն-ձմեռ սեզոնի համար ուղղակի must-have է:

600x580

Վանդակ

Որքան էլ տարօրինակ է, վանդակը կրկին ամենատարածված նախշապատկերն է: Վանդակավոր իրերը չհնացող դասական են: Վանդակավոր սովորական իրերի օգնությամբ կարելի է ստանալ հիանալի կերպարներ:

Եթե դուք վանդակավոր իր եք գնել, ապա կարող եք համոզված լինել, որ այն արդիական կլինի դեռ շատ սեզոններ:

600x580

Կարմիր

Կարմիր գույնի իրերն այս աշնան թոփն են: Այս գույնը սեզոնի առաջատարն է՝ ամենահյութալի, վառ և ուշադրություն գրավողը: Այս սեզոնին առանց կարմիրի չի մնա նորաձևությանը հետևող գեղեցիկ սեռի ոչ մի ներկայացուցիչ:

Այս աշնանը համարձակորեն ընտրեք ոչ միայն կարմիր գույնի հագուստ, այլև կոշիկ, պայուսակ, գլխարկ և տարբեր աքսեսուարներ: Համատեղեք կարմիր իրերը դենիմի հետ, կաշվի, բարակ հարթ, ինչպես նաև ավելի ամուր կտորների հետ:

Որ գույների հետ է կարելի համատեղել կարմիրը․

600x580

- սևի
- մոխրագույնի,
- սպիտակի,
- վարդագույնի
- դարչնագույնի
- կապույտի:

Կատարյալ կլինի, եթե ձեր ոճային կերպարում լինեն կարմիրի տարբեր երանգներ: Եթե, այնուամենայնիվ, ամբողջությամբ կարմիր կերպարը ձեր համար չափազանց է, ապա ձեր ամենօրյա սովորական կերպարին ուղղակի ավելացրեք փոքրիկ կարմիր պայուսակ կամ շարֆ՝ դա ամբողջությամբ կփոխի ողջ տեսքը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11470 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1150 անգամ
20.10.2026
Դիտվել է 323 անգամ
21.10.2026
Դիտվել է 280 անգամ
22.10.2026
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster