Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչպես արագ մաքրել դեմքի մաշկը. 5 միջոց

20.09.2017

Թվում է, թե դուք ամեն ինչ գիտեք դիմահարդարման մաքրման մասին, այդուհանդերձ, ամեն ինչ արագ է փոխվում և այժմ կարելի է թարմացնել դրա վերաբերյալ գիտելիքները:

Ահա հանրահայտ դիմահարդարի խորհուրդներ, թե ինչպես հանել դիմահարդարումը և ինչ անել, եթե, ամեն դեպքում, դուք պառկել եք քնելու առանց լվացվելու:


Եթե ամեն ինչ կարգուկանոնով է

Ճիշտ մաքրումը դեմքի մաշկի գեղեցկության գրավականն է: Ավելի լավ է մաքրել ամենօրյա դիմահարդարումը ջրի և մաքրող գելի օգնությամբ: Քսեք այն մերսող շարժումներով և մի մոռացեք պարանոցի մասին: Երբ վերջացնեք մաքրումը, օգտագործեք դեմքի համար նախատեսված տոնիկ. քսեք այն բամբակի վրա և մաքրեք մաշկը: Նույնիսկ, եթե որոշ կեղտոտվածություններ մնում են, ապա այս վերջնական շտրիխը թույլ կտա ամբողջությամբ մաքրել և հանգստացնել մաշկը: Ընթացակարգի վերջում ողողեք դեմքը հանքային ջրով, այդ կերպ դուք կառույգացնեք մաշկը միկրոտարրերով և կպատրաստեք այն հաջորդող խնամքի համար:

Բացի այդ կարևոր է մաքրելիս մերսող շարժումները ճիշտ ուղղությամբ անել, օրինակ, շուրթերից դեպի այտոսկրեր, քթի ծայրից դեպի հոնքեր: Կոսմետոլոգները նաև խորհուրդ են տալիս սևաներկը հանելուց բաժանել բամբակը երկու մասի, յուրաքանչյուրը թաթախել աչքերի դիմահարդարումը մաքրող հեղուկի մեջ, մի կեսը դնել ներքևի կոպի տակ, մյուսով զգուշությամբ հանել սևաներկը թարթիչների աճի ուղղությամբ: Դա օգնում է խուսափել ներքևի կոպի մաշկի լայնացումից և ձևափոխությունից:

Եթե մաշկը չորանում է մաքրումից հետո

600x580

Բոլոր մաքրման միջոցները ընտրեք ըստ ձեր մաշկի տեսակի: Չոր և նուրբ մաշկի համար կսազեն փափկացնող բաղադրիչներով միջոցները, իսկ սպիրտի պարունակությամբ միջոցներից պետք է խուսափել: Ի դեպ, մասնագետները նաև խորհուրդ չեն տալիս դիմահարդարումը մաքրող կաթ օգտագործել՝ այն լավ չի մաքրում մաշկը: Ավելի լավ է օգտագործեք սովորական մաքրող միջոցներ, իսկ հետո քսեք խոնավեցնող դիմակ:

Եթե այլընտրանքային տարբերակներ եք փնտրում

Ջրակայուն կոսմետիկան պետք է մաքրել հատուկ յուղային հիմքի վրա պատրաստած միջոցներով: Եթե այդպիսիք չկա ձեռքի տակ, ապա կսազեն ցանկացած բուսական յուղերը, նույնիսկ՝ ձիթապտղի յուղը:

Ուշադրություն դարձրեք նաև խոնավ կոսմետիկ անձեռոցիկներին: Նրանց մեջ ներծծված են լոսյոններ, տոնիկներ և կրեմներ: Այդպիսի անձեռոցիկները պատրաստվում են շատ փափուկ կտորից:

Եթե դուք քնել եք դիմահարդարված

600x580

Եթե հանկարծ այնպես է ստացվել, որ դուք քնել եք դիմահարդարված, ապա առավոտյան հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել մաշկը փրկելու համար:

Առաջին հերթին կատարեք մաքրման բոլոր սովորական ընթացակարգերը, երկրորդը, եթե դեմքը թեթևակիորեն այտուցվել է, կոնտրաստային լոգանք արեք դեմքի համար: Այդ նպատակով դեմքը փափկացրեք գոլորշիով, այնուհետև կոսմետիկ սառույց դրեք վրան: Այդպիսի սառույց ինքներդ կարող եք պատրաստել՝ կաղապարների մեջ սառեցրեք սովորական կամ ցանկալի է հանքային ջուրը, նախապես ավելացնելով հալվեի կամ կիտրոնի հյութ:

Եթե թեփոթում են շուրթերը

Շուրթերը նույնպես հատուկ խնամքի կարիք ունեն, այդ պատճառով մի մոռացեք մաքրել դրանք սկրաբի օգնությամբ: Դա թույլ կտա կանոնավոր կերպով ազատվել մահացած հյուսվածքներից խուսափել թեփոթումից: Ի դեպ, դիմահարդարման մաքրումը սկսվում է հենց շուրթերից:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7194 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 604 անգամ
01.05.2024
Դիտվել է 456 անգամ
26.04.2024
Դիտվել է 236 անգամ
27.04.2024
Դիտվել է 236 անգամ
30.04.2024
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster