Կանացի նորաձև երկարաճիտ կոշիկներ․ աշուն-ձմեռ 2017
18.09.2017
Դիզայներներն արդեն որոշել են կանացի երկարաճիտ կոշիկների ձևը, գույնը, որոնք նորաձև են լինելու 2017-ի աշնանը և ձմռանը:
Ոչ մի խիստ սահմանափակումներ չկան՝ յուրաքանչյուր կին ընտրում է երկարաճիտ կոշիկներ ըստ իր արտաքինի, ճաշակի: Սակայն որոշ նորաձև միտումներ ամեն դեպքում գոյություն ունեն:
Ձևերը և մոդելները
Այս սեզոնին վերադառնում են մի քանի մոռացված ոճային զուգագուլպա-երկարաճիտ կոշիկները և բոտֆորտները: Առաջինները հագնում են տարբեր երկարության կիսաշրջազգեստների հետ, իսկ երկրորդը լեգինսներով, կիպ ջինսերով կամ տաբաթներով:
Գոյություն ունի մեկ հանգամանք՝ այսպիսի ձևերը գեղեցիկ դիտվում են երկար, ուղիղ ոտքեր ունեցող բարձրահասակ կանանց վրա: Մնացածները պետք է սահմանափակվեն սովորական ունիվերսալ երկարաճիտ կոշիկներով՝ մինչև սրունք բարձրությամբ կամ երկարաճիտ կոշիկ-բոտիլյոններով:
Կրկին նորաձև է բարակ բարձրակրունկը, սակայն, եթե դուք շատ եք քայլում՝ ավելի լավ է ընտրել գործնական և հարմար տարբերակը: 2017-ին դա կարող է լինել ամուր փոքրիկ կրունկը, ունիվերսալ տանկետկան կամ հարթ տակացուն՝ առանց կրունկի:
Ամենօրյա երկարաճիտ կոշիկներում մոդելյորները խորհուրդ են տալիս բավարարվել կլոր քթով, իսկ երեկույթների համար կրկին արդիական է երկար բարակ քիթը, միգուցե՝ փոքր-ինչ վերև նայող:
Ինչից են կարում և ինչով են զարդարում
Կտորի ընտրության միտումներ
Նոր սեզոնի գալիքը նշանավորվել է խավավոր ֆակտուրայով: Նորաձև երկարաճիտ կոշիկներ պատրաստելու համար օգտագործում են թավշե կտոր, կարճ խավավոր մորթի, վելյուր: Բնական և արհեստական կաշին նույնպես արդիական է մնում:
Սեզոնի նորաձև գույներ
Գունային գամման նույնպես սահմանափակումներ չունի: Ավանդական սևի, շագանակագույնի և մոխրագույնի հետ մեկտեղ հայտնվել են վառ կարմիր, դեղին, կապույտ, կանաչ մոդելներ, ինչպես նաև գունային համադրություններ:
Զարդարանք
Գեղեցիկ տարբերակները զարդարում են ճարմանդներով, դեկորատիվ կոճակներով, սթրազերով, մորթիով, ասեղնագործությամբ կամ նորաձև նախշապատկերներով: Ամենօրյա օգտագործման համար նախընտրելի է ընտրել ավելի համեստ զարդարանքով տարբերակներ:
Խորհուրդներ գնորդներին
Գնելուց առաջ մտածեք, թե որտեղ, ինչի հետ և ինչպես եք կրելու երկարաճիտ կոշիկները: Միայն դրանից ելնելով ընտրեք համապատասխան մոդել: Պետք է նաև հիշել, որ երկար քայլելուց հետո ոտքերն այտուցվում են, այդ պատճառով չափսը կարող է հստակ չլինել:
Հարմար տարբերակ է նաև առցանց պատվեր կատարելը, ինչը կխնայի ձեր ուժերը և ժամանակը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10385 անգամ
Читать на русском
|