Եղունգների համար լավագույն նյուդային երանգները
07.09.2017
Նյուդային կամ պաստելային երանգներն արդիական են արդեն մի քանի սեզոն իրար հետևից` անկախ տարվա եղանակից: Այս աշունը նույնպես բացառություն չի լինի: Ինչպե՞ս ընտրել բաց լաքի կատարյալ տոն:
Այսօր գոյություն ունեն լաքի բազում նյուդային երանգներ, այդ պատճառով երբեմն բավականին բարդ է գտնել կատարյալ տարբերակը: Ըստ մասնագետների, ընտրություն անելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ առանձնահատկություններին՝ ձեր մաշկի երանգին, եղունգի գույնին, ձևին: Օրինակ, արևայրուք ստացած մաշկին կատարյալ կդիտվեն թունդ սպիտակ էմալե լաքերը, ինչպես նաև թափանցիկ նուրբ վարդագույն կամ դարչնագույնի երանգները:
Կիսաթափանցիկ ծածկույթի ընտրության դեպքում, ուշադրություն դարձրեք կաթնային գունային երանգներին, այն հիանալի համադրվում է մաշկի գրեթե բոլոր գույների հետ:
ր
Եթե ձեմոտ գերակշռում է վարդագույն պիգմենտը, եղեք ավելի զգույշ, այսպես կոչված, յոգուրտային գամմայի հետ և նախապատվությունը տվեք ավելի ջերմ՝ բաց դարչնագույն երանգներին: Եթե ձեր մոտ բնականից կարճ եղունգներ են և դուք ցանկանում եք դրանք տեսանելիորեն ավելի երկար դարձնել, չարժե փորձարկումներ անել թունդ ծածկույթներով՝ ընտրեք կիսաթափանցիկ նյուդային լաքեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6180 անգամ
Читать на русском
|