10 սովորություն, որոնք անհրաժեշտ են լավ կազմվածք ունենալու համար
30.08.2017
Սլացիկ կազմվածքը պարտադիր չէ լինի երկարաժամյա մարզումների արդյունք: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի հասարակ սովորություն:
Առավոտը սկսել «Թիթեռնիկ» վարժությամբ
Այս արևելյան մեթոդը կօգնի ոչ միայն շուտ արթնանալ առանց զարթեցուցիչն անընդհատ առաջ գցելով, այլև հանգիստ անցնել առավոտյան վարժություններին: Ընդամենն անհրաժեշտ է պատկերացնել, որ ձեր մարմնի մասերը թիթեռնիկի թևեր են: Սկսեք թարթիչներից՝ ճպճպացրեք դրանք թևիկների նման մեկ արագ, մեկ դանդաղ: Երբ քնկոտությունը անցնի, անցեք ձեռքերին, այնուհետև ոտքերին: Այս վարժությունը հիանալի նախամազարք է:
Համատեղել ցնցուղը և մերսումը
Կոնտրաստային ցնցուղը բավարար չէ մաշկի և մկանների տոնուսի պահպանման համար: Լրացրեք ջրային ընթացակարգերը մերսմամբ՝ օգտագործելով հատուկ ձեռնոցներ կամ մերսման սարքեր՝ հյուսվածքները փափկացնելու և արյան շրջանառությունը լավացնելու համար: Արագ առույգանալու համար կարելի է օգտագործել սկրաբ՝ խոշոր աղացած սուրճի հիման վրա:
Նախօրոք պատրաստել ուտելիքը և տանել ձեր հետ տարայով
Հաճախ և քիչ սնվելը հայտնի կանոն է: Գնեք 5-6 միանման տարաներ, որոնց ընդհանուր ծավալը պետք է հավասար լինի ձեր սովորական չափաբաժնին: Պատրաստեք ուտելիքը մի օր շուտ, տեղավորեք տարաներով և վերցեք ձեր հետ:
Արագ քայլել
Եթե դուք ունեք քայլաչափ և հետևում եք հայտնի ֆիթնես մարզիչների խորհուրդին՝ օրական անել 10 000 քայլից ոչ պակաս, ապա ուժեղացրեք զբոսանքի ազդեցությունը: Դրա համար պետք է ուղղակի արագացնել քայլը՝ արագ քայլվածքը այրում է կալորեաները: Ավելի շատ քայլելու համար զբոսանքի համար հատկացրեք կոնկրետ ժամանակահատված, օրինակ աշխատանքից տուն քայլելով գնացեք:
Զբաղվել «աննշան» ֆիթնեսով յուրաքանչյուր հարմար վայրում
Համատեղեք մետրոյում գիրք կարդալը կամ համակարգչի առջև զեկույցի պատրաստումը ֆիթնեսով: Մի անհանգստացեք, ոչ մեկ դա չի նկատի: Մկանները կրճատելու համար պարտադիր չէ թափահարել ձեռքերով և ոտքերով: Օրինակ, ձիգ որովայնի համար կարելի է ուղղակի ֆիքսել ամեն շունչն ու արտաշունչը: Շունչ՝ առավելագույնս քաշեք և ձգեք որովայնի մկանները, պահեք մի քանի վայրկյան: Արտաշունչ՝ թուլացրեք:
Ունենալ օգտակար թեթև ուտելիք
Թող ձեր հետ միշտ լինեն մրգեր կամ փոքրիկ փաթեթ՝ ընկույզով և չրերով: Երբ քաղց զգաք, ապա ավելի լավ է կրուասանի փոխարեն դրանք ուտեք:
Զբոսնեք շունիկի հետ կամ ուղղակի զբոսնեք
Եթե ունեք շուն, ձեր բախտը բերել է, նա կստիպի ձեզ կանոնավոր լինել մաքուր օդին: Իսկ եթե չունեք, ուրեմն սիպեք ձեզ կանոնավոր դուրս գալ զբոսնելու:
Մեկ օր հատկացրեք ակտիվ հանգստի համար
Այս սովորությունը հիանալի առիթ է ավելի շատ ազատ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ: Կիրակին թողեք ֆիլմերի կամ սրճարան այցելության համար, իսկ շաբաթ օրը գնացեք խաղալու թենիս կամ ուղղակի պարելու:
Մի մոռացեք մաքրության մասին
Եթե մաքրությունն ընկալել որպես մարզանք, այլ ոչ միայն տունը մաքրելը, ապաա կարելի է ժամանալ խնայել և մարզասրահ այցելեու փոխարեն այլ բանով զբաղվել:
Քնեք առանց սմարթֆոնի
Ամենադժվար սովորությունը, սակայն՝ ամենակարևորը: Քնելուց մեկ ժամ առաջ մի կողմ դրեք բոլոր սարքերը: Դրանցից դուրս եկող լույսը գրգռում է ուղեղը, ինչը քնելու հետ կապված խնդիրների է հանգեցնում: Բացի այդ, դա խաթարում է օրգանիզմի աշխատանքը: Ավելի լավ է քնելուց առաջ հանգիստ երաժշտություն լսեք:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8795 անգամ
Читать на русском
|