Մատնահարդարում, որը սազում է բոլորին, եղունգի յուրաքանչյուր ձևին և լաքի ցանկացած երանգին
23.08.2017
Մատնահարդարման մեջ այս թրենդը ոճաբանները անվանել են գալիք աշնան գլխավորը: Անկասկած այն կսազի նաև ձեզ` անկախ նրանից, թե ձեր եղունգn ինչ ձև ունի և լաքի ինչ երանգներ եք դուք նախընտրում:
Ահա հասարակ ուղեցույց, որը ձեզ կօգնի գտնել լավագույն տարբերակը:
«Փափուկ քառակուսի» ձև ունեցող կարճ եղունգներ
Խիզախորեն ընտրեք սև անփայլ լաք՝ այն դիտվում է շատ յուրահատուկ, միաժամանակ խիստ և կտրուկ:
Երկար նշաձև եղունգներ
Ոճային անփայլ նյուդը կընդգծի մատների երկարությունը և դրանք տեսանելիորեն ավելի բարակ կդարձնի:
Կլորավուն կարճ եղունգներ
Մուգ բորդո, սալորագույն կամ գինեգույն լաքը և բարակ ոսկեգույն գիծը մեջտեղում: Այսպիսի մատնահարդարումը նեղացնում է և երկարացնում եղունգները՝ դարձնելով դրանք ավելի ներդաշնակ:
Միջին երկարության օվալաձև եղունգներ
Եղունգի այս ձևը կատարյալ է պաստելային գույների հետ խաղերի համար: Եթե ձեր սրտով են եղունգների ավելի խիստ դիզայնը, ապա փորձեք երկգույն ծածկույթներ:
Կիսաօվալաձև կարճ եղունգներ
Բազային անփայլ ծածկույթի վրա նույն գույնի թեթև փայլուն շեշտադրում արեք: Դա կդիտվի ոչ բանալ և զուսպ:
Միջին երկարության նեղացող եղունգներ
Արտաքին անկյունը կօգնի տեսանելիորեն «լայնացնել» մետաղազօծ կպչուն պիտակները կամ լաք-մետալիկը:
Միջին երկարության նեղ օվալաձև եղունգներ
Երկրաչափական նախշապատկեր անփայլ լաքով տեսանելիորեն եղունգներին հաղորդում է գրեթե անթերի օվալ ձև:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8195 անգամ
Читать на русском
|