| 
     Դարձյալ կոտրվեց․ 5 պատճառ, որոնք խանգարում են ձեր եղունգներին երկարել և ամրանալ 
    
     09.08.2017
  Յուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ, ամուր և երկար եղունգներ ունենալու մասին, սակայն ի՞նչ անել, եթե դրանք կոտրվում են:  
Առաջին հերթին պետք է հասկանալ պատճառները: Դրանք կարող են մի քանիսը լինելը: 
Դուք լաքը հանելու շատ ագրեսիվ հեղուկ եք օգտագործում 
Ավելի հաճախ կոտրվում են չափազանց չոր եղունգները: Դրանք դառնում են այդպիսին, եթե դուք օգտագործում եք լաքը հեռացման այնպիսի հեղուկ, որի մեջ շատ ագրեսիվ ացետոն պարունակող բաղադրիչներ կան: 
Դուք ճիշտ չեք հանում գել-լաքը 
Ցանկանում եք խնայել մատնահարդարման վրա և ինքնուրո՞ւյն եք հանում գել-լաքը: 
Առաջին հերթին դա հարմար չէ: Երկրորդը, դուք ամենայն հավանականությամբ, դրա համար օգտագործում եք լաքի հեռացման համար սովորական հեղուկ՝ մասնագիտացվածի փոխարեն: 
Դուք սխալ քերիչ եք օգտագործում 
  
Ոչ բոլոր աղջիկներն են լաք քսում, սակայն բոլորը օգտագործում են եղունգների համար քերիչ: Արդյո՞ք այն շատ կոշտ չէ ձեր եղունգների համար: Բնական եղունգների համար քերիչի մանրահատիկը պետք է 240 միավորից պակաս չլինի: 
Ձեր եղունգներին վիտամիններ են պակասում 
Եթե աչքերը հոգու հայելին են, ապա եղունգները՝ առողջության: Դրանք մաշկի հետ միասին հուշում են օրգանիզմում խնդիրների մասին: Այն դեպքում, երբ արտաքինից ոչինչ չի հուշում, թե ինչից են կոտրատվում եղունգները, ուրեմն հարկավոր է ուշադրություն դարձնել առողջության վրա: Տարածված պատճառներից մեկը կալցիումի պակասն է: Այնպես որ, վիտամինային համալիրները և կաթնամթերքը դառնում են ձեր լավագույն ընկերները: 
Ինչպե՞ս ամրացնել կոտրատվող եղունգները 
Գոյություն ունեն եղունգները բուժելու  բազում միջոցներ: Ուշադրություն դարձրեք հատուկ ամրացնող միջոցներին, որոնց բաղադրության մեջ մտնում են կերատին, որը եղունգը կառուցող սպիտակուցն է: Մի մոռացեք խոնավեցման մասին: Ձեռքի տակ պարտադիր ունեցեք խոնավեցնող կրեմ և եղունգների համար յուղ: Ամուր եղունգներ ունենալու համար օգնում են նուշի, ժոժոբայի յուղերը: 
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 10626 անգամ
  Читать на русском
  
 |