Ի՞նչ հոնքերի ձև է սազում ձեր դեմքին
07.08.2017
Կորությու՞ն, թե՞ կիսալուսին, երկա՞ր, թե՞ կարճ, լա՞յն, թե՞ բարակ: Մի շտապեք կենտրոնանալ մոդելների նկարների վրա, կարևորը, որպեսզի հոնքերը ճիշտ շեշտադրում անեն ձեր դեմքի ձևին:
Քելլի Բեյքերը՝ հոնքերի ոճաբանը, ով հայտնի է ողջ Հոլիվուդում, կազմել է ուղեցույց և պատմել, ինչպես պետք է հոնքերի ձևը համատեղվի դեմքի ձևի հետ:
Սիրտ
Դիմագծերը հավասարակշռելու համար կօգնեն կլոր հոնքեր՝ առանց թեքության կետի, ոչ բարձր կորությամբ, բայց բավականին երկար:
Քառակուսի
Դիմագծերը փափկեցնելու համար կօգնեն բարձր, կամարաձև հոնքերը, որոնց ծայրը փոքր-ինչ ավելի բարձր է, քան ներքին մասը: Կարևոր հանգամանք՝ փորձեք չնեղացնել հոնքը ծայրի մասում՝ լայնությունը պահպանելով առավելագույնս հավասարաչափ:
Ուղղանկյուն
Ուղիղ հոնքերը, որոնք բարձրանում են աչքի արտաքին անկյունի վրայով և թեթևակի կոր են ծայրերի մասում, տեսանելիորեն լայնացնում են դեմքը և այն դարձնում ավելի ներդաշնակ:
Կլոր
Չափազանց փափուկ, սուր գծերից զուրկ դիմաձևը կշտկեն հոնքերի մեջտեղից մի քիչ այն կողմ արտահայտված կորությամբ ձև ունեցող հոնքերը: Այս հնարքը նաև աչքերը դարձնում է ավելի մեծ և արտահայտիչ:
Օվալ
Համարվում է, որ սա կատարյալ ձև է, որի դեպքում կարելի է թույլ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք՝ օրինակ, կլոր հոնքերը օվալը կդարձնեն շրջված հավկիթի ձևի: Ոճաբանը խորհուրդ է տալիս ուղիղ, անկյունի տակ, ծայրի մասում թեթևակի կորությամբ և մոտավորապես նույն լայնության հոնքեր:
Երկարացված օվալ
Կարճ, լայն, կտրուկ նեղացող՝ վառ շեշտադրումը տեսանելիորեն «կարճացնում» է դեմքը և ուշադրությունն աչքերի վրա սևեռում:
Շեղանկյուն
Բարակ, կամարաձև հոնքերը ստեղծում են տեսանելիորեն ավելի քիչ լայն այտոսկրեր, սակայն երևում են ոչ այդքան ծանր և ագրեսիվ:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 11446 անգամ
Читать на русском
|