Աման լվանալու սպունգերը չափազանց վտանգավոր են
02.08.2017
Շատ իրեր, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր, իրենց մեջ հսկա քանակությամբ բակտերիաներ են պարունակում: Դրանք իրենց հերթին կարող են շատ հիվանդությունների պատճառ դառնալ: Այդպիսի իրերի շարքին է պատկանում ամաններ լվանալու սպունգը: Ինչպիսի՞ բակտերիաներ են ապրում այդտեղ և ինչպիսի՞ սարսափելի վտանգներ է պարունակում այդ սովորական իրը:
Հետազոտությունն այս ոլորտում հետաքրքրել է Գերմանիայի մասնագետներին: Նրանք մի շարք փորձարկումներ են իրականացրել պարզելու և հետազոտելու համար, թե ինչպիսի միկրոօրգանիզմներ են ապրում այդ սպունգերում:
Պարզվել է, որ այդ իրում ռեկորդային քանակի բակտերիաներ են ապրում: Բացի այդ, նրանք պարզել են, թե ինչու այն կտրականապես արգելվում է եռացնել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ռեկորդային բակտերիաների թվում կան թե անվնասները, թե շատ վնասակարները, որոնք կարող են հարուցել տարբեր հիվանդություններ՝ օրինակ մենինգիտ, թոքաբորբ, իմունային համակարգի թուլացում:
Ի դեպ, շատ բակտերիաներ տհաճ հոտ են առաջացնում: Ըստ մասնագետների, դա ամենագլխավոր նշանն է, որը հուշում է սպունգը փոխելու անհրաժեշտույան մասին:
Գոյություն ունի նաև կարծիք, որ սպունգի եռացնելը օգնում է ազատվել այդ բակտերիաներից: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ դա անել չի կարելի, քանի որ այդպիսի գործողությունները կարող են հակառակը՝ օգնել վնասակար միկրոօրգանիզմներին զարգանալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5146 անգամ
Читать на русском
|