Հայտնի է Ամառ-2017-ի գլխավոր սանրվածքը
10.07.2017
Այս սեզոնին նորաձև միտումներին հետևողները կանխատեսում են անհավանական հաջողություն մեսսի բոբ սանրվածքին: Ամռան վերջին այս սանրվածքը լինելու է եթե ոչ ամեն երկրորդ, ապա պարտադիր ամեն երրորդ աղջկա մոտ:
Այս ամառվա սանրվածքը նկարագրվում է որպես թեթևակիորեն անփույթ, ոչ կոկիկ: Սակայն դա չի նշանակում, որ պետք չէ խնամել մազերը:
Մեսսի բոբ սանրվածքը նմանակում է անհոգ տանտնտեսուհուն, ում այդքան էլ մեկ չէ, թե ինչպիսի տեսք նա ունի: Մազերի առավելագույն երկարությունը մինչև ուսերն է, իսկ կատարյալ տարբերակը մինչև պարանոցի մեջտեղի հատվածը:
Կողքերի մազափնջերը պետք է շրթունքների ծայրերի հետ նույն մակարդակի վրա լինեն: Ճակատի հերափունջը պետք է հոնքերից մի քիչ ներքև լինի և միաժամանակ այն չպետք է հավասար և կոկիկ կտրված լինի: Հիշեք, որ անփութությունը հենց անհավասարության մեջ է:
Նորաձևությանը հետևողները պետք է պարտադիր իրենց մոտ ունենան փրփուր մազերին ծավալ հաղորդելու համար կամ սփրեյ՝ ծովային աղով: Առաջին տարբերակը քսում են խոնավ մազերին և չորացնում վարսահարդարիչով՝ բարձրացնելով արմատները իսկ երկրորդը՝ գանգուր մազեր ունեցողների համար է, ում բախտը այդ հարցում բերել է: Ալիքավոր մազերի բնական կառուցվածքը թույլ է տալիս ավելի գեղեցիկ մեսսի բոբ սանրվածք ստանալ:
Այս սանրվածքը սազում է նաև նրանց, ում մազերը մի քանի գույներով են ներկված՝ օմբրե, շատուշ կամ հայլայթս: Անհավասար ռելյեֆի շնորհիվ բոլոր երանգները տեսանելի են լինելու և դրանցից ոչ մեկը չի կորի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9860 անգամ
Читать на русском
|