Հղիություն և համակարգիչ. վտանգ և զգուշավորություն
04.07.2017
Հղիների մոտ հաճախ հարցեր են ծագում, արդյոք կարելի ՞ է օգտվել միկրոալիքային վառարանից, համակարգիչներից, բջջային հեռախոսներից և այլ ժամանակակից տեխնոլոգիաներից:
Եթե առաջ գիտնականները միանշանակ արգելում էին օգտագործել ցանկացած սարք, քանի որ դա կարող էր վնասել երեխային, ապա այսօր իրավիճակը լրիվ այլ է: Դժվար է պատկերացնել որևէ տուն առանց այդ սարքերի: Այժմ մենք կպարզենք, թե որն է համակարգչի վտանգը և ինչպես պաշտպանել ձեզ ու երեխային բացասական հետևանքներից:
Համակարգիչը դարձել է մեր կյանքի անբաժան մասը և աշխատավայրում և տանը: Այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ հղի կինը կարող է այն ընդհանրապես չօգտագործել: Դժբախտաբար, այժմ բժիշկները չեն կարողանում միանշանակ պատասխանել կարելի ՞ է արդյոք օգտագործել այն հղիներին, թե ոչ:
Սակայն որոշ փաստարկներ ի օգուտ հղիության ժամանակ համակարգչից հրաժերվելուն մասնագետները, ամեն դեպքում, բերում են: Նրանք վստահեցնում են, որ մեծ վնաս է հասցնում ոչ թե հենց համակարգիչը, այլ այն օգտագործողների վնասակար սովորությունները: Օրինակ, երկար ժամանակ դրա առջև նստելը: Էկրանին մոտիկ դրիքավորվելը ոչ մի օգտակար բան չի տալիս մարդուն:
Եթե դուք ոչ մի կերպ չեք կարող հրաժարվել համակարգչի առջև նստելուց, ապա պետք է ուշադրություն դարձնել որոշ հանգամանքների: Պետք է նվազեցնեք էկրանի պայծառությունը, անպայման յուրաքանչյուր 45 րոպե մեկ 10-15 րոպեյով ընդմիջում անեք: Ընդմիջման ընթացքում ցանկալի է զբոսնել:
Հիշեք, երկար նստելը բերում է արյան կանգին փոքր կոնքում և վատացնում արյան հոսքը դեպի արգանդ: Ինչպես նաև դանդաղում է նյութափոխանակությունը: Համակարգչի առջև պետք է ճիշտ նստել և պարբերաբար շեղվել մոնիտորից:
Բացի այդ, անպայման ընթացքում մրգեր, կեֆիր կերեք: Չարժե չարաշահել թեյը և թխվածքաբլիթները: Եթե հեռու չեք ապրում, ցանկալի է զբոսնելով գնալ աշխատանքի: Դա կօգնի ձեզ պահպանել կենսունակությունը: Դիտվել է 4826 անգամ
Читать на русском
|