Քեյթ Միդլթոնի ոճով. 9 իր, որոնք պետք է լինեն ձեր զգեստապահարանում
21.06.2017
Քեմբրիջի դքսուհին իզուր չէ, որ համարվում է ժամանակի նորաձևության կրողներից մեկը:
Նրա լակոնիկ և նրբագեղ կերպարներին կարելի է նախանձել, ինչպես նաև ամենուր և միշտ պատեհ արտաքին ունենալու տաղանդին:
Գլխարկներ, նավակ-կոշիկներ... ներկայացնում ենք ինչպես հագնվել Քեյթի ոճով:
Զգեստ-վերարկու
Կատարյալ տարբերակ է գարնան և աշնան համար, բացի այդ, այն բազմաֆունկցիոնալ է. միայն պատկերացրեք, թե որքան շատ կերպարներ կարելի է մտածել դրա «մասնակցությամբ»:
Բաց դարչնագույն նավակ-կոշիկներ
Ամենայն հավանականությամբ ձեր զգեստապահարանում արդեն «բնակվել» են դասական սև նավակ-կոշիկները, սակայն բաց դարչնագույն տարբերակը պակաս ունիվերսալ չէ, բացի այդ՝ այն ոտքերը տեսողականորեն ավելի երկար և ուղիղ է դարձնում:
Զգեստ-ֆուտլյարներ
Զգեստապահարանի մեկ այլ իր, որը կառուցվածքը տեսողականորեն ձիգ է դարձնում, իսկ ձեզ՝ նրբագեղ: Բացի այդ, զգեստ-ֆուտլյարը հարմար է ոչ միայն աշխատանքավայրի կամ աշխատանքային հանդիպման ժամանակ, այլև ժամադրության և ընկերական ընթրիքի:
Գոտիներ
Քեյթը երբեք չի մոռանում ընդգծել իրանը և հաճախ դա անում է նեղ գոտիների օգնությամբ, որոնք կրում է և զգեստների, և վերարկուների, և բաճկոնների հետ:
Նեղ ջինսեր
Դքսուհին սիրում է նեղ ջինսեր և հայտնվում դրանցով նաև պաշտոնական իրադարձություններին, համատեղելով դրանք կրունկով կամ տանկետկայով կոշիկների ու բոլոր հնարավոր բլեյզերների և ժակետների հետ:
Նրբագեղ ականջօղեր
Քեթրինը հազվադեպ է կրում մեծ ականջօղեր՝ նախապատվությունը տալով լակոնիկ, աչք չծակող զարդերին, որոնք լավ սազում են և casual-կերպարների և երեկոյան զգեստների հետ:
Զգեստներ ծաղկային նախշապատկերներով
Ինչպես բոլոր բրիտանուհիները, դքսուհին սիրում է բոհո ոճը, այդ պատճառով նա իր զգեստապահարանում ունի ծաղկավոր զգեստ: Որպեսզի կերպարը շատ թուլացած չնայվի, Քեյթը լրացնում է ռոմանտիկ զգեստները դասական նավակ կոշիկներով:
Բրոշներ
Այսօր բրոշներն այդքան էլ տարածված չեն նորաձևությանը հետևողների մոտ, սակայն ոչ Քեթրինի դեպքում, նա պարտադիր կրում է այդ աքսեսուարը ինչպես օրը ցերեկով, այնպես էլ երեկոյան:
Գլխարկներ
«Հաբեր», լայն եզրերով գլխարկներ, անսովոր մոդելներ՝ Քեյթը կրում է դրանք թագավորական խիստ «դրես-կոդի» պատճառով, սակայն մի երկու այդ կարգի աքսեսուար ավելորդ չի լինի յուրաքանչյուրի զգեստապահարանում և նրբաճաշակություն կհաղորդի տարբեր կերպարներին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5839 անգամ
Читать на русском
|