Մթերքներ, որոնք նվազեցնում են սեռական ակտիվությունը
24.05.2017
Պարզվում է, որպեսզի ժամադրությունը հաջող անցնի, պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ենք մենք ուտում դրանից անմիջապես առաջ:
Ահա մի շարք մթերքներ, որոնք չարժե օգտագործել, եթե ցանկանում եք, որպեսզի երեկոն ավարտվի նույն կերպ լավ, որքան սկսվել էր:
Ինչ չի կարելի ուտել ժամադրությունից առաջ.
Պանիր
Այս մթերքը ունակ է բացասական ազդեցություն թողնել էստրոգենի և տեստոստերոնի արտադրման վրա, ինչը կարող է փչացնել պլանավորված կրքոտ գիշերը:
Անանուխ
Եթե նույնիսկ դուք անհանգստանում եք շնչառության թարմության համար, ավելի լավ է խուսափեք անանուխի օգտագործումից ժամադրությունից առաջ: Գիտականորեն ապացուցված է, որ այն ունակ է իջեցնել տեստոստերոնի մակարդակը, որը պատասխանատու է ձեր լիբիդոյի համար:
Սուրճ
Զարմանալի է, սակայն հենց առույգացնող սուրճի պատճառով դուք կարող եք դառնալ շատ անհանգիստ և նյարդային, ինչը կարող է բացասաբար ազդել ձեր ռոմանտիկ տրամադրության վրա:
Ալիքային վառարանից հանված ադիբուդի
Ադիբուդին, որը տաքացված է ալիքային վառարանի մեջ, պարունակում է պերֆտորոկտային թթու։ Այս թթուն կարող է հատկապես վնասել տղամարկանց, առաջացնելով շագանակագեղձի հետ կապված խնդիրներ։
Դիետիկ գազավորված ըմպելիք
Նյութը, որի օգնությամբ գազավորված ըմպելիքը սուպերկալորեականից վերածվում է դիետիկի, կարող է ազդել օրգանիզմում սերոտինի մակարդակի վրա, որը պատասխանատու է ուրախության և բավարարվածության զգացողության համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6081 անգամ
Читать на русском
|