Բացահայտվել է կատարյալ նախաճաշի գաղտնիքը
09.05.2017
Գիտնականները բացահայտել են, թե որն է կատարյալ նախաճաշը։ Պարզվել է, որպեսզի օրվա մեջ սննդի առաջին ընդունումը լինի օգտակար և հագեցնող, այն պետք է ուտել կանգնած` քառակուսի ափսեի միջից։
Ամերիկացի դիետոլոգները գտնում են, որ օգտակար նախաճաշը ոչ միայն ճիշտ մթերքներն են․ այն ակխված է նաև նրանից, թե ինչպես է մարդն ընդունում սնունը։
Կանգնած դիրքում սնունդն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, իսկ ափսեի քառակուսի ձևը ներշնչում է հագեցվածության զգացում։ Հետազոտողները խորուրդ են տալիս ուտելիս չշեղվել՝ մի կողմ դրեք սմարթֆոնները և անջատեք հեռուսացույցը։
Պարզվել է նաև, որ առավոտյան սուրճը ոչ մի բանով օգտակար չէ՝ արժե հրաժարվել այդ ըմպելիքի առավոտյան ընդունումից։
Փորձին մասնակցած կամավորները պատմել են, որ քառակուսի ափսեից ընդունած սնունդն ավելի համեղ է թվացել, իսկ կանգնած վիճակում ուտելիս օրգանիզմը արագ է հագենում, ինչի արդյունքում մարդը խուսափում է անհրաժեշտից ավելի ուտելուց։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5446 անգամ
Читать на русском
|