Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպես խուսափել «քնի կնճիռներից» 30-ից հետո

14.04.2017

«Քունը լավ առնել» նշանակում է ոչ միայն հաղթահարել հոգնածությունը, այլև դանդաղեցնել ծերացման գործընթացները:

Օրական 7-8 ժամվա քունը ոչ միայն գեղեցկության հիմքն է, այլ նաև կարևոր պայման հյուսվածքային ռեգեներացիայի համար: Սակայն ամեն ինչ միանշանակ չէ: Լավ քնելը և առույգ զգալը գործի կեսն է, կարևոր է նաև դա ճիշտ դիրքում անելը: Խախտված քունը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ մաշկի վրա և առաջացնել, այսպես ասած, «քնի կնճիռներ», որոնք լինում են բավականին ակտիվ և խորը:

«Քնի կնճիռների» ֆենոմոնի մասին գիտական հետազոտության համաձայն, քնի հստակ դիրքերը կարող են ուժեղ ազդեցություն ունենալ մաշկի տարիքի և ծերացման գործընթացի վրա: Ամենավնասակար դիրքերը կողքի և փորի վրայի դիրքերն են, քանի որ դրանք կարող են առաջ բերել կնճիռների վաղաժամ առաջացում դեմքին, պարանոցին և դեկոլտեի շրջանում: Բացատրությունը բավականին տրամաբանական է` բարձին սեղմվելը, քսվելը ամեն օր մի քանի ժամվա ընթացքում թողնում է իր հետքը:

Սխալ դիրքի առաջին հետևանքները սկսվում են ի հայտ գալ 30-35 տարեկանից հետո: Մոտավորապես այդ տարիքից գիալուրոնային թթվի և կոլագենի քանակը մաշկի մեջ նվազում է, իսկ մաշկը դառնում է բարակ և զգայուն այդ կարգի ֆիզիկական ազդեցությանը: Ըստ հետազոտության ղեկավարի, շատ հեշտ է իմանալ, որ կողքի վրա է քնում մարդը՝ այդ կողմում կնճիռները ավելի շատ են:

600x580

Պարանոցի նուրբ մաշկը նույնպես տուժում է գիշերվա ընթացքում: Օրինակ, եթե բարձը շատ բարձր է, դուք շատ շուտ կնկատեք գծավոր հետքեր դեկոլտեի հատվածում: Լավ նորությունն այն է, որ ճիշտ մոտեցման դեպքում այս կնճիռները հեշտությամբ են վերանում:

Առաջին պայմանը քնի ճիշտ դիրք ընտրելն է՝ քնել դեմքով դեպի վերև: Եթե քնի մեջ ամեն դեպքում շրջվում եք, մինչև սովորելը ձեր երկու կողմը բարձեր դրեք:

Երկրորդ կարևոր պայմանը բարձի երեսի կտորն է, այն պետք է բամբակի նման շնչող լինի և առավելագույնս բարակ, որպեսզի պինդ ծալքերը չսեղմեն մաշկը քնի 8 ժամվա ընթացքում:

Եվ երրորդը, ամենաակնհայտը, պետք է օգտագործել հակատարիքային կոսմետիկա գիալուրոնային թթվով և հակաօքսիդատներով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8271 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 718 անգամ
24.04.2026
Դիտվել է 226 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster