Ինչու են մազերը դանդաղ աճում և ինչ անել արագացնելու համար
12.04.2017
Բժիշկ, ԱՄՆ-ի հայտնի տրիխոլոգ Հարի Ռոտֆելդը պատմել է մազերի աճի դանդաղեցման պատճառների մասին և կիսվել խորհուրդներով՝ ինչպես արագացնել այն:
Երկաթի պակաս
Մազերի աճի դանդաղեցման առաջին և տարածված պատճառներից մեկը սակավարյունությունն է կամ օրգանիզմում երկաթի պակասը: Եթե հեմոգլոբինը ցածր է, պետք է սննդակարգ մցնել մուգ կանաչ բանջարեղեն, միս, ծովամթերք և լոբազգիներ:
Քնի պակաս
Մելատոնին հորմոնը, որը մեր օրգանիզմն արտադրում է միայն մթության մեջ և առավել ակտիվ, երբ մարդը քնած է, ուղիղ ազդեցություն է ունենում մազերի աճի վրա: Եթե դուք օրական քնում եք 8 ժամից պակաս, դա արդեն խնդիր է, իսկ եթե 6 ժամից պակաս՝ արդեն աղետ է: Սակայն, եթե այլ տարբերակ չկա, քնելուց առաջ գլխի մաշկին քսեք 0,0033%-ոց մելատոնինի լուծույթ:
Հաճախ եք կտրում մազերի ծայրերը
Մազերի ծայրերը ամիսը մեկ անգամ կտրելու անհրաժեշտությունը միֆ է:
Դուք ընդունել եք հակաբիոտիկների կուրս
Հակաբիոտիկները վնասում են աղիների միկրոֆլորան, ինչը ուղիղ կերպով ազդում է մազերի աճի վրա, չնայած ոչ մասնագետների համար այդ կապը ակնհայտ չէ: Մեր աղիքների միկրոֆլորան այն պաշտպանիչ սահմանն է, որը վնասվում է հակաբիոտիկներ ընդունելուց: Տոքսինները սկսում են մտնել օրգանիզմի մեջ: Արյան հոսքով դրանք հասնում են մազերի ֆոլիկուլային և քայքայում այն: Այդ ամենը վախենալի է թվում, սակայն իրականում այս խնդիրը հեշտ է լուծվում: Պրեբիոտիկների կամ բնական ճանապարհով միկրոֆլորան վերականգնվելուն պես վիճակը կարգավորվում է:
Գենետիկա
Մազերի առավելագույն երկարությունը գենետիկորեն է դրված: Կանանց մեծամասնության մոտ այն տատանվում է 40-70 սմ: Այսինքն, եթե դուք երկարացրել եք մազերը մինչև թիակները և դրանից հետո դրանք ոչ մի կերպ չեն երկարում, շատ հնարավոր է, որ գոյություն ունի սահման բնության կողմից դրված:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6882 անգամ
Читать на русском
|