Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ինչպես և բոլոր բրազիլուհիները, ես շատ բռնկվող եմ»․ Ալեսանդրա Ամբրոսիո

07.04.2017

Չնայած, որ այս բրազիլուհի գեղեցկուհին ունի լեհ-իտալական արմատներ և էտալոնային միջերկրական արտաքին, նրա ամեն մի շարժման մեջ հստակորեն զգացվում է, որ լատինո-ամերիկյան պարերը, խենթ դիմակահանդեսները, կարամելային արևայրուքը, թարմ կոկոսները և օվկեանոսային բրիզը նրա սրտով են:

Հարավային Ամերիկայի մոդելներից ամենաերկար ոտքեր ունեցող գեղեցկուհին շատ աշխատասեր է, սակայն միաժամանակ շատ բաց և շփվող: ELLE ամսագրին տված հարցազրույցում Ալեսանդրան խոստովանում է՝ հաջողությունը իր հետ է ողջ մասնագիտական կարյերայի ընթացքում:

- Պատահե՞լ է արդյոք ձեր հետ զվարճալի դեպքեր կյանքում կամ պոդիումի վրա, օրինակ, կոտրվե՞լ է կրունկը կամ պատռվե՞լ է զգեստը:

- Պետք է ասեմ, որ ես բախտավոր եմ: իմ կրունկները երբեք չեն կոտրվել: Այո, եղել են զգեստի հետ խնդիրներ, սակայն ես ժամանակին նկատել և շտկել եմ դրանք:

 600x580

- Եթե ձեզ առաջարկեին դառնալ սիթքոմի կամ կոմեդիայի հերոսուհի, որը՞ դուք կընտրեիք:

- «Ընկերներ» սերիալը: Ինձ դուր է գալիս այնտեղի հումորը, բացի այդ, այն պատմում է կյանքում ամենակարևոր մարդկանց՝ մտերիմ ընկերների հարաբերությունների մասին:

- Ձեզ հե՞շտ է ծիծաղեցնել:

- Եթե մարդն ունի լավ հումորի զգացում՝ դա բավականին հեշտ է անել: Սակայն ավելի հաճախ ես ծիծաղում եմ զվարճալի տեսանյութերի և մեմերի վրա, որոնք ընկերներս են ուղարկում:

 600x580

- Ամենաանհեթեթ իրավիճակը նկարահանումների ժամանակ:

- Երբեք չեմ մոռանա ստորջրյա նկարահանումները իմ մտերիմ ընկեր, լուսանկարիչ Ռասել Ջեյմսի հետ՝  գովազդային ընկերություննորից մեկի համար: Ես պետք է պահեի շունչս և միաժամանակ ունենայի հիանալի տեսք: (Ծիծաղ): Ստիպված ահնընդհատ թթվածնով բալոններ էինք փնտրում, որպեսզի օդ հավաքեմ այն պարագայում, երբ իմ շուրջ լողում էին ձկները՝ ուտելիքի փնտրտուքներով: Երբեք չեմ մոռանա այդ օրը, բավականին արտասովոր էր:

 600x580

- Դուք բռնկվո՞ղ եք, թե զուսպ:

- Ինչպես և բոլոր բրազիլուհիները, ես շատ բռնկվող եմ: Միշտ վարվում եմ այնպես, ինչպես սիրտս է հուշում, չնայած, երբեմն արժե կանգ առնել և մի քիչ ավելի երկար մտածել իրավիճակի մասին: (Ծիծաղ):

- Դուք ակտի՞վ եք սոցկայքերում: Ինչպե՞ս եք կարծում, դրանք կյանքը դեպի լավն են փոխում:

- Կարծում եմ դա հիանալի հայտնագործություն է: Ես մշտապես կորում եմ սոցկայքերում և շփվում ընկերներիս հետ: Բացի այդ, դրանք օգնում են երկրպագուներին տեսնել իրենց սիրելի աստղերին «բեմից դուրս»: Սակայն, իհարկե, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

 600x580

- Պատմեք ձեր մասին որևէ անհայտ փաստ:

- Հաշվի առնելով իմ չափազանց բաց լինելը սոցկայքերում, դուք առանց այդ էլ շատ գիտեք իմ մասին: Սակայն երևի դեռ ոչ մի տեղ չեք կարդացել, որ ես տանել չեմ կարողանում սոխ: (Ծիծաղ):

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7673 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018
Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան ձայնային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018
Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018
Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017
Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին:

Երբ մոդելն ինքն է ֆոտոխցիկը վերցնում ձեռքը. Մերի Սելումյան

24.07.2017
Թեև ինքն իրեն արհեստավարժ չի համարում, բայց թե մոդելային, թե լուսանկարչական ոլորտում հասցրել է շարժել մասնագետների ու արվեստասերների հետաքրքրությունը:

Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին՝ մեկ հարթակում

07.06.2017
Համացանցում օրեցօր ավելանում է ինտերնետ խանութների և օնլայն վաճառքի հարթակների թիվը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-07-2019 08:19
«Բռնել է նրա իրանը». երկրպագուն հարձակվել է Սոֆյա Ռոտարուի վրա:
19-07-2019 08:14
Մոդել Իրինա Շեյքն ու դերասան Բրեդլի Քուփերը իրենց 2-ամյա դստեր հանդեպ հավասար իրավունքներ են ստացել։
18-07-2019 08:04
Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ ուշադրությունը, որին բախվում է որպես թագավորական ընտանիքի ներկայացուցիչ, ձանձրացուցիչ է:
18-07-2019 08:02
Երգչուհի Բեյոնսեն նոր տեսահոլովակ է թողարկել «Spirit» երգի հիման վրա, որը «Առյուծ արքա» մուլտֆիլմի սաունդթրեքն է. երգը կներառվի նաև ֆիլմի սաունդթրեքների «The Lion King: The Gift» ձայնասկավառակում:
18-07-2019 08:00
Բարձր պոչ եւ վառ կերպարներ․ Արիանա Գրանդեն նկարահանվել է Givenchy-ի գովազդում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հուլիսի 2019 թ

01.07.2019
Հուլիսը կարող է ձեզ համար դառնալ իշխանության ձգտման ամիս: Բայց ավելի լավ է պահել այդ նկրտումները մինչեւ օգոստոս: 

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.07.2019
Դիտվել է 2139 անգամ
16.07.2019
Դիտվել է 543 անգամ
17.07.2019
Դիտվել է 362 անգամ
18.07.2019
Դիտվել է 298 անգամ
19.07.2019
Դիտվել է 277 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster