Ամենը, ինչ պետք է իմանալ հոնքերի տատուաժի մասին
30.03.2017
Տատուաժը վաղուց արդեն նորաձև է և չի կորցնում իր արդիականությունը: Եթե դուք կարծում եք, որ երկու տարուց կմնաք կապույտ հոնքերով, ապա սխալվում եք: Վերջին տարիներին այդ ոլորտը շատ է փոխվել:
Տատուաժի դրական կողմերը անգնահատելի են: Կարելի է հոգ չտանել շուտ արթնանալու և հոնքերը նկարելու մասին: Դրանք միշտ կատարյալ տեսք են ունենալու:
Բացասական կողմերից կարելի է նշել միայն այն, որ ձեզ կարող է ոչ լավ մասնագետ հանդիպել: Այդ պատճառով մասնագետի ընտրության հարցին ամենայն լրջությամբ վերաբերվեք, ծանոթացեք աշխատանքին և նոր դիմեք նրա ծառայությանը:
Հոնքերի վրայի տատուաժը մնում է մոտ 5 տարի: Բնականաբար, ժամկետը կախված է մաշկի տեսակից և ներարկված պիգմենտի քանակից: Հիշեք, յուրաքանչյուր պարագայում, որոշ ժամանակ հետո շտկման կարիք է լինում: Նաև պետք է հիշել, որ գույնը կարող է ժամանակի ընթացքում փոխվել: Ավելի հաճախ շտկումն արվում է մաշկի վերականգնումից հետո:
Կան մի քանի մեթոդներ, որոնք գիտեն մասնագետները: Օրինակ մազայինը թույլ է տալիս նկարել գծիկներ մազիկների արանքում: Կարելի է նաև օգտագործել ստվերագծելու տարբերակը: Իմացեք, որ ընթացակարգից հետո գույնը միշտ ավելի վառ է թվում, այդ պատճառով չարժե միանգամից խուճապի մատնվել: Ժամանակի ընթացքում այն կկարգավորվի:
Հոնքերի տատուաժը կարելի է հանել, եթե այն ցանկալի արդյունքի չի հանգեցրել: Գոյություն ունեն մի քանի տարբերակներ՝ պիլինգ և լազերային հեռացում: Ըստ մասնագետների, պիլինգն ամենահասարակ և անվտանգ տարբերակն է:
Ինչպես յուրաքանչյուր կոսմետոլոգիական ընթացակարգ, տատուաժը նույնպես ունի որոշ հակացուցումներ: Առաջինը հղիությունն է և կերակրումը: Բացի այդ բարձր զարկերակային ճնշման դեպքում այն կարող է ունենալ տհաճ հետևանքներ:
Ամենակարևորը՝ ցանկալի արդյունք ստանալու համար պետք է դիմել փորձառու մասնեգտի, ով չի փչացնի ձեր արտաքինը վատ նկարով, և պետք է լավ հետևել հոնքերի մաշկին՝ վերականգման ժամանակահատվծում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7884 անգամ
Читать на русском
|