40-45 տարեկան կնոջ ոճային զգեստապահարանի 5 գաղտնիք
21.03.2017
40-ամյա կանայք, որոնք դեռ հեռու են ծերությունից, գիտեն ինչ են ցանկանում կյանքից և շատ բաների արդեն հասել են: Միաժամանակ, սակայն, նրանք պետք է թարմացնեն իրենց զգեստապահարանը:
Ներկայացնում ենք, թե ինչ պետք է ունենան 40-45 տարեկան կանայք, որպեսզի պահպանեն ոճային տեսքը։
Չեզոք գույներ
Բաց դարչնագույն և պաստելային գույները միայն ընդգծում են կանանց կառուցվածքի փխրունությունը: Համադրությունները տալիս են լրիվ տարբեր կերպարներ՝ ամենօրյայից մինչև խիստ գործնական:


 
Վառ շեշտադրումներ և նախշապատկերներ
Մի վախեցեք կոտրել միատոնությունը: Վառ շեշտադրումներն ու նախշերը միայն կզարդարեն արտաքինը և ընդհանրապես տարիք չեն ավելացնի:


 

40 տարեկան կանանց զգեստներ
Նշանակություն չունի քանի տարեկան եք․ կինը միշտ պետք է մնա կանացի և այդ պատճառով, ուղղակի հանցագործություն կլինի հրաժարվել գեղեցիկ իրերից, որոնք ընդգծում են ձեր նրբագեղությունը:





Սև և սպիտակ
Դասականը միշտ նորաձև է: Սակայն այնպիսի գույները, ինչպես սևը և սպիտակը պետք է կարողանալ ճիշտ համադրել, այդ դեպքում, դրանք ձեր կերպարին նրբագեղություն կհաղորդեն:




Ջինսեր
Ընտրեք առնվազն մեկ զույգ ջինս, որոնք ընդգծում են ձեր կառուցվածքը և դրանով կարող եք տարբեր կերպարներ ստեղծել:



Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10836 անգամ
Читать на русском
|