Ինչպե՞ս ազատվել գարնանային ավիտամինոզից
13.03.2017
Մարդկանց մեծամասնությունը միջսեզոնային ժամանակ ունենում է D վիտամինի պակաս, ինչի դեպքում կալցիումի յուրացման խնդիր է առաջանում:
Դրա պակասի առաջին նախանշաններն են մաշկի չորությունը, եղունգների կոտրատվելը, անփայլ մազերը: Տարիքի հետ ավելանում է ոսկորների փխրությունը:
Որպես կանխարգելիչ միջոց կարելի է ընդունել D վիտամին օրական երկու դեղապատիճ:
Բացի այդ այս ընթացքում խորհուրդ է տրվում նաև ընդունել ձկան յուղ, որը իր մեջ պարունակում է յուղաթթուներ և վիտամին A:
Ստանդարտ հանձնարարականն է պոլիվիտամինային համալիրների օգտագործումը, որը իր մեջ պարունակում է տարբեր խմբերի վիտամիններ:
Քրոնիկ հիվանդությունների, հղիության և կերակրման դեպքում վիտամինային համալիրները պետք է նշանակի բուժող բժիշկը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5188 անգամ
Читать на русском
|