Գիտնականները նշել են կանանց ամենադժվար փորձությունը
24.02.2017
Կյանքում հանդիպում են շատ խոչընդոտներ, սակայն, ո՞րն է համարվում ամենադժվարը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Դրա մասին ասել են գիտնականները:
Ըստ նրանց, այդ փորձությունը կանանց բնավորությունն է: Բանն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գրեթե չեն կարողանում վերահսկել այն, ինչը նրանց համար լուրջ խնդիր է:
Գիտնականները պնդում են, որ անվերահսկելի տրամադրությունը կապված է մի շարք պատճառների հետ: Դրանցից մեկը կանանց գլխուղեղի յուրահատուկ կառուցվածքն է: Հենց դա թույլ չի տալիս առանձին ակտիվ նեյրոններին ազդեցություն ունենալ գլխուղեղի կեղևի վրա: Արդյունքում, կանանց տրամադրույթյունը կարող է փչանալ նույնիսկ մեկ հասարակ բացասական հիշողությունից: Այս պարագայում թեթևություն կարող է գալ լացից կամ զայրույթը ուրիշ վրա թափելուց հետո:
Կան նաև այլ գործոններ, որոնք անդրադառնում են կանանց տրամադրության վրա: Դրանցից մեկը քրոնիկ անքնությունն է կամ հոգնածությունը: Որպես կանոն, եթե կինը մշտապես աշխատանքային վայրում է, իսկ տանը միայն կենցաղային գործերով է զբաղված, ապա նա ժամանակ չի ունենում արդյունավետ հանգստի, զվարճանքի, խնամքի և այլնի համար: Այս ամենը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների:
Հաշվի առնելով այդ ամենը, մասնագետները կանանց խորհուրդ են տալիս վատ տրամադրությանը ավելի թեթև վերաբերվել: Մասնավորապես, այն չպետք է մշտապես տևի, այլ պետք է լինի անձրևի պես, գա և շուտ անցնի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5325 անգամ
Читать на русском
|