Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

4 կանոն, որոնք սկանդինավցիներին դարձնում են մոլորակի ամենաերջանիկը

21.02.2017

Որքան էլ հետազոտություններ անցկացվեն երջանկության մակարդակի մասին տարբեր երկներում՝ Դանիան, Նորվեգիան և Շվեդիան միշտ առաջին հորիզոնականներում են:

Իհարկե, այս երկներում բավականին բարձր է կյանքի մակարդակը, սակայն խնդիրը միայն դա չէ: Սկանդինավցիների մոտ գոյություն ունեն մի քանի ընդհանուր կանոններ, որոնց շնորհիվ նրանք չեն դադարում ուրախանալ կյանքով:


1. Համեստություն և հարգանք ուրիշի նկատմամբ

600x580

Սկանդինավյան երկրներում գոյություն ունի այսպես կոչված Յանտե օրենք՝ կանոնների շարք, որը չի ընդունում անհատականացման իրավունք.

Մի կարծիր, որ դու յուրահատուկ ես:
Մի կարծիր, որ դու մեզանից խելացի ես:
Մի երևակայիր, որ դու մեզանից լավն ես:
Մի կարծիր, որ դու մեզանից շատ գիտես:
Մի կարծիր, որ դու մեզանից կարևոր ես:
Մի կարծիր, որ դու ամեն ինչ կարողանում ես անել:
Դու չպետք է ծիծաղես ուրիշների վրա:
Մի կարծիր, որ կարող ես մեզ որևէ բան սովորեցնել:

Եվ չնայած հենց սկանդինավցիները պարբերաբար կատակում են այս օրենքի վրա, սակայն այն, իրոք, օգնում է ստեղծել անհավանական ընկերական և միաձուլված հասարակություն: Բացի այդ, այս օրենքը թույլ չի տալիս մարդկանց լինել կպչուն և պարծենկոտ: Այստեղ ընդունված չէ չափազանց շատ հպարտանալ ձեռքբերումներով և առավել ևս՝ հարստությունն ի ցույց դնել:

2. Հավասարակշռություն ընտանիքի և աշխատանքի միջև

600x580

Սկանդինավցիները լավ գիտեն, որքան կարևոր է բավարար ժամանակ տրամադրել և ընտանիքին, և աշխատանքին: Դանիայում շատ գրասենյակներ և հիմնարկներ փակվում են արդեն երեկոյան 5-ին և ոչ մի ավելորդ ժամ, առավել ևս՝ հանգստյան օրը, աշխատելու մասին խոսք գնալ չի կարող: Իսկ վերջերս Նորվեգիայում աշխատանքային օրը դարձրել են 6 ժամ: Այս կերպ չի ընկնում աշխատունակությունը և աշխատողները հասցնում են հանգստանալ ընտանիքի շրջապատում: Այնտեղ մարդիկ շատ հաճախ ընտանիքով բնության գրկում են հանգստանում, սպորտով զբաղվում, ճանապարհորդում:

3. Ընտանեկան ջերմությունը

600x580

Դանիացիների մոտ գոյություն ունի հիանալի բառ, որը նշանակում է և տան հարմարավետություն, և բարեկամների ու ընկերների հետ շփման ջերմություն՝ հյուգգե (hygge): Դա հաճելի ժամանակի անցկացումն է տանը, մոմերի լույսի ներքո, բուխարիկի մոտ, համեղ ուտեստներով, խմիչքներով և զրույցներով: Հյուգգեն հասանելի է բոլորին․ հենց այդ պատճառով այստեղ չկա շքեղություն և պարծենկոտության: Հյուգգեն միասնությունն է, հարմարավետությունը, աջակցությունը և մտերիմների ուշադրությունը:

4. Իրատեսական սպասելիքներ

600x580

Մալին Ռյուդալը իր՝ «Երջանիկ ինչպես դանիացիները» գրքում կիսվում է իր ժողովրդի երջանկության բաղադրատոմսով: Ամենակարևոր գաղտնիքներից մեկը նա համարում է իրատեսական սպասելքիներ ձևակերպելու ունակությունը, ինչը, սակայն, չի նշանակում դադարել երազել և հավակնոտ նպատակներ ունենալ: Սակայն պատկերացրեք, որքան եք դուք տխրել ուղղակի նրա համար, որ ցանկացել եք ձեզանից կամ շրջապատից ավելին: Բացի այդ, որքան քիչ լինեն բարձր սպասելիքները, այդքան շատ կլինի հավանականությունը հաճելի անակնկալի գալու:

Համեմատությունն այլ մարդկանց հետ նույնպես լավագույն ճանապարհը չէ դեպի երջանկություն: Այս ինֆորմացիոն ահռելի հոսքի դարում մեզ երբեմն թվում է, որ մենք որևէ բան չենք հասցնում, որ կարող ենք ավելի լավ ապրել: Սակայն միգուցե պետք է կանգ առնել և կարողանալ ուրախանալ ունեցածով: Սկանդինավցիները կարծում են, որ ավելի արդյունավետ է համեմատվել քիչ ունեցողների հետ, սակայն միաժամանակ նրանք երբեք իրենց ուրիշներից վեր չեն դասի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10267 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 808 անգամ
24.04.2026
Դիտվել է 238 անգամ
01.05.2026
Դիտվել է 72 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster