Ինչու՞ է պետք հրաժարվել շաքարից
20.02.2017
Որ շաքարը սպիտակ մահ է, արդեն որքան ժամանակ է պնդում են գիտնականները: Վերջերս արած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ պետք է հրաժարվեն շաքարից առողջությունը պահպանելու համար:
Ըստ գիտնականների, շաքարից հրաժարումը կարող է զարմանալի արդյունքի հանգեցնել, առողջության հետ հրաշքներ գործել:
Հետազոտության մեջ մասնակցել է 700 կամավոր: Նրանք բոլորը պետք է 9 օրով սննդակարգից ամբողջությամբ բացառեին շաքարավազը: Այդ բացառումը նշանակալիորեն լավացրել է նրանց առողջական վիճակը, նույնիսկ՝ այդքան կարճ ժամանակահատվածում:
Գիտնականները նաև արձանագրել են արյան ճնշման կանոնավորում, խոլեստերինի մակարդակի իջեցում: Բացի այդ մասնակիցների արյան մեջ իջել է ինսուլինի մակարդակը:
Ելնելով հետազոտության արդյունքներից, գիտնականները հայտարարել են շաքարից հրաժարման օգտակարության մասին: Նրանք նաև խորհուրդ են տալիս սահմանափակել ֆրուկտոզայի օգտագործումը: Ըստ հետազոտություններից մեկի, ֆրուկտոզայի ավելացումը ըմպելիքների, սննդի մեջ կարող է դանդաղորեն սպանել: Այս նյութը կարող է բարձրացնել ճարպակալման հավանականությունը, հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը և ինսուլտի պատճառ դառնալ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5330 անգամ
Читать на русском
|