6-ից հետո ուտել կարելի է և պետք է. դիետոլոգներ
18.02.2017
Երկար ժամանակ բոլորը հավատում էին, որ երեկոյան 6-ից հետո չուտելը նպաստում է նիհարելուն: Սակայն գոյություն ունի 8 պատճառ՝ սառնարանը 6-ից հետո բացելու համար:
1. Եթե դուք ուշ եք քնում, օրինակ, 23.00-00.00, ապա 17.00-ին արած ընթրիքը վաղուց արդեն վերամշակված կլինի ձեր օրգանիզմի կողմից և դուք սոված կլինեք: Այս պարագայում դուք երկար չեք կարողանա դիմանալ և, վերջիվերջո, կսկսեք ավելի շատ ուտել, թե օրվա ընթացքում, թե գիշերը:
2. Սնունդի ժամային սահմանափակումը ճիշտ չէ ակտիվ սպորտով զբաղվողների, մտավոր աշխատանք կատարողների և գիշերային հերթափոխով աշխատողների համար:
3. Շատերը համարում են, որ 18.00 չուտելը ճիշտ է, սակայն ամենաճիշտը կլինի ուտել քնելուց 1,5-2 ժամ առաջ:
4. Սնունդը պետք է հավասարաչափ տեղաբաշխվի օրվա ընթացքում: Օրվա կալորեականությունը պետք է բաժանված լինի հետևյալ կերպ՝25% նախաճաշ, 35%՝ ճաշ, 25%՝ ընթրիք և 15%՝ մի քանի թեթև ընդմիջում:
5. Ժամը 18:00-ից հետո ուտելիքից հրաժարումը լավ չէ խոց, գաստրիտ ունեցողների համար, քանի որ արտադրվող աղաթթուն և ֆերմենտները չեն օգտագործվում մարսողության մեջ՝ մարսելու բան չլինելու պատճառով:
6. Հաճախակի սնվելը օգնում է չգերլարել լեղապարկը: Լեղիի ժամը 18.00 մինչև առավոտվա 7-ի կանգը կարող է քարերի առաջացման պատճառ դառնալ:
7. Սնուցող նյութերի պակասը երկար ժամանակ բերում է հավաքական ֆունկցիայի: Այսինքն օրգանիզմը կպահպանի քաշը, այլ ոչ թե կկորցնի այն:
8. Ժամը 18.00-ից հետո օգտակար է չուտել նրանց, ովքեր պառկում են քնելու ժամը 9-ից ոչ ուշ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6631 անգամ
Читать на русском
|