2017-ի 10 ամենանորաձև ուսապարկ պայուսակները
16.02.2017
Մորթիով, ջինսե կամ նախշերով՝ նոր սեզոնում ուսապարկ պայուսակները դառնալու են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների անբաժան իրը:
Ժամանակները, երբ մենք ուսապարկ պայուսակներ կրում էինք միայն դպրոց հաճախելիս՝ անցել են: Այժմ աղջիկներին կարելի է տեսնել այսպիսի պայուսակներով ամենուր:
Այս սեզոնում թրենդային են մինի- ուսապարկ պայուսակները՝ «թարմ օդի կաթիլ» քլաթչերի և պայուսակների ահռելի քանակի մեջ:
Ինչ վերաբերում է մեծ մոդելներին, ապա դիզայներներն այս գարնանը դրանք «հարմարեցրել» են գրասենյակային կյանքի համար: Ամուր հիմք, բնական կաշի, ազնվական գույներ՝ ուսապարկ պայուսակները հիշեցնում են փոքրիկ ճամպրուկ և հեշտությամբ լրացնում են աշխատանքային կերպարը:
Ուսապարկ պայուսակները հիանալի կերպով կլրացնեն ձեր զգեստապահարանը և կդառնան յուրաքանչյուր կերպարի վառ շեշտադրումը:
Կարևոր կանոնը՝ մի փորձեք իրեր կամ կոշիկ հարմարացնել ուսապարկ պայուսակներին, վերջիններս «օգնականների» կարիք չունեն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13447 անգամ
Читать на русском
|