10 մահացու սովորություն, որոնք սպանում են ուղեղը
07.02.2017
Գլխուղեղը մարդու ամենակարևոր օրգանն է: Հենց նա է մեր օրգանիզմի վերահսկիչ կենտրոնը: Ուղեղը անհավանական քանակի գործողություններ է իրականացնում հաշված վայրկյանների ընթացքում, ինչպես նաև պատասխանում է հիշողության ֆունկցիոնալության համար:
Մեր ուղեղի բարդ և յուրահատուկ կառուցվածքը շատ խոցելի է, ինչը կարող է բերել մի շարք լուրջ հիվանդությունների և վնասվածքների: Ամեն օր առանց հասկանալու մենք վտանգի ենք ենթարկում այդ ամենակարևոր օրգանի գործունեությունը:
Նախաճաշի բաց թողումը
Քնից հետո մեր օրգանիզմը սննդի կարիք ունի էներգիա և օգակար նյութեր ստանալու համար: Խուսափելով նախաճաշից՝ դուք ձեր ուղեղը «արտակարգ գործունեության» փուլ եք բերում, ինչը ազդում է ամբողջ օրգանիզմի վրա:
Քրոնիկ անքնություն
Քնի ժամանակ ուղեղը վերլուծում է օրվա ընթացքում ստացված ինֆորմացիան և ուժեր կուտակում հաջորդ օրվա համար: Քրոնիկ անքնությունը բերում է ուղեղի հյուսվածքների մահացմանը: Այդ պատճառով առողջ քունը ամուր առողջության գրավականն է:
Շաքարի օգտագործում
Այսօր շատ դժվար է գտնել մթերք, որում չլինի շաքար: Սակայն գոյություն ունեն այնպիսինները, որոնցում դրա քանակը չափազանց շատ է: Շաքարի մեծ քանակությունը արյան մեջ խոչընդոտում է օգտակար նյութերի ներծծումը, ինչը բացասական ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:
Շատ ուտելը
Բացի նրանից, որ շատ ուտելը բերում է ավելորդ քաշի ձեռքբերման, այն վատ է ազդում անոթների վրա, որոնք գնում են դեպի ուղեղ և դանդաղեցնում դրա աշխատանքը:
Ծխելը
Ծխելու վնասը օրգանիզմին վաղուց ապացուցված է: Բացի այդ ամենից, այն բերում է գլխուղեղի սեղման և Ալցհեյմերի հիվանդությանը:
Մինչև գլուխ ծածկվելը
Քնի ժամանակ մեզ անհրաժեշտ է թարմ օդ: Այդ պատճառով քնելուց առաջ խորհուրդ է տրվում օդափոխել սենյակը: Երբ դուք ամբողջությամբ փակվում եք վերմակով, չեք ստանում թարմ օդի անհրաժեշտ քանակ, իսկ ածխաթթվային գազը շատանում է մի քանի անգամ:
Օդի ախտոտվածություն
Ուղեղի առողջության համար անհրաժեշտ է թարմ օդ: Քաղաքային պայմաններում դա բարդ է: Այդ պատճառով աշխատեք ազատ օրերն անցկացնել քաղաքից դուրս:
Ակտիվ մտավոր գործունեություն՝ հիվանդության ժամանակ
Երբ մենք հիվանդանում ենք, մեր օրգանիզմը ցույց է տալիս, որ իր ռեսուրսները սպառվում են և պետք է հանգստանալ: Դա առաջին հերթին վերաբերում է մեր գլխուղեղին: Հիվանդության ժամանակ ակտիվ գործունեությունն իջեցնում է ուղեղի աշխատանքի արյունավետությունը և բերում դրա գործունեության խանգարումներին:
Հաղորդակցության խնդիրներ
Խոսակցությունները օգնում են ուղեղը կենսունակ պահել և զարգացնել: Ինտելեկտուալ խոսակցությունները խթանում են նոր նեյրոննային կապերի ստեղծմանը, ինչը լավ է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա:
Խթանող մտքերի բացակայությունը
Մտորելու ընթացքը հանգեցնում է գլխուղեղի կեղևում դրական փոփոխությունների: Դա ուժեղ գործիք է ուղեղի զարգացման և գործունեության համար:
Մեր ուղեղը յուրահատուկ մեխանիզմ է, որը դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Հետևելով այս խորհուրդներին դուք կկարողանաք օգտագործել ձեր ուղեղի ներուժը 100%-ով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6315 անգամ
Читать на русском
|