Վաղուց ժամանակն է անցնելու գարնանային մթերքներով ճաշացանկի: Օրգանիզմն այս շրջանում փոփոխությունների կարիք ունի. պետք չէ նրան առաջարկել նույնը, ինչ, ասենք, մեկ ամիս առաջ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս հանել ճաշացանկից այն ամենը, ինչի կարիքը օրգանիզմն ունի հատկապես ձմռանը: Օրինակ, ամեն տեսակ խավարտների (гарнир) փոխարեն օգտագործեք ավելի շատ բանջարեղենով աղցաններ:
Գարնանն առավել առողջարար է ծանր կերակուրներից հրաժարվելը: Հնարավորինս քչացրեք յուղոտ մսեղենի, կենդանական յուղի ու շաքարի քանակությունը ճաշացանկում: Օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթնամթերք. այն նաեւ օրգանիզմը մաքրող նշանակություն ունի:
Աշխատեք ավելի քիչ օգտագործել նաև տարաբնույթ աղեր, կծու և թթու համեմունքներ: Դրանք փոխարինեք թարմ կանաչեղենով: Ինչպես նաև պետք է խուսափել այն մրգերից ու բանջարեղեններից, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացրել. սա ռիսկային սեզոն է: Խորհուրդ է տրվում օգտագործել Ձեր բնակավայրին բնորոշ մրգեր եւ բանջարեղեն, այսինքն՝ տեղական. դա նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների ռիսկը:
04-11-2026 11:51 Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոկտեմբերի վերջին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան: 28-ամյա կինը հոր կտակի կատարող Ջոն Բրանկային մեղադրել է գումարը պահելու մեջ: Նա պնդում է, որ երաժշտի մահից 17 տարի անց ոչ ոք ոչինչ չի ստացել: Փերիսը պնդում է, որ ժառանգությունը ստանալու ուշացման իրական պատճառ չկա: Խոսքը գնում է պատկառելի 600 միլիոն դոլարի մասին:
04-11-2026 11:38 «Տեսնել ամեն ինչ» ֆիլմը, որը պատմում է խաբեբա Էլիզաբեթ Հոլմսի մասին, դարձել է այս տարվա ամենամեծ նախագծերից մեկը։ Այն անվերջ քննարկվել է սոցցանցերում, վավերագրական ֆիլմի համար գրանցել է վարձույթի ռեկորդ և նախատեսվում է, որ այս գալիք մրցանակաբաշխությունների սեզոնի ընթացքում կմրցի հեղինակավոր մրցանակների համար։ Ֆիլմի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ այն նույնիսկ խախտել է «Օսկար»-ի կանոնը. արարողության 98-ամյա պատմության մեջ առաջին անգամ վավերագրական ֆիլմը կքննարկվի հիմնական, այլ ոչ թե հատուկ անվանակարգերում։
04-11-2026 10:42 Նյու Յորքի քաղաքապետի կինը՝ նկարչուհի Ռամա Դուվաջին, հավակնում է դառնալ նորաձևության խորհրդանիշ։ Նրան արդեն անվանում են «ժամանակակից արքայադուստր Դիանա»։ 29-ամյա Ռամա Դուվաջին սիրիական ծագում ունի։ Նրա էջն ունի 250,000 հետևորդ, և գրեթե բոլոր գրառումները նվիրված են իր արվեստին։ Նա ստեղծում է սև-սպիտակ գծանկարներ, գունագեղ մուլտֆիլմային ոճի նկարներ և անիմացիաներ, որոնք արտացոլում են նրա քաղաքական դիրքորոշումը։ Ռաման նաև համագործակցում է խոշոր ընկերությունների հետ. օրինակ՝ անձնական կայքում ներկայացված են նրա աշխատանքները The New Yorker-ի, The Washington Post-ի, Apple-ի, Spotify-ի և VICE-ի հետ։
04-11-2026 09:58 91-ամյա բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը հայտնել է, որ տեսողության խնդիրները ստիպել են իրեն դադարեցնել դերասանական կարիերան, հաղորդում է Page Six-ը: Աստղի խոսքերով՝ այլևս չի կարող աշխատել թատրոնում կամ կինոյում, և նույնիսկ սցենարներ կարդալն անհնար է դարձել:
04-11-2026 02:06 Սոցիալական ցանցերի օգտատերերը սուր քննադատում են երգիչ Ալեքսեյ Վորոբյովին՝ իր ենթադրյալ ապօրինի երեխային չճանաչելու համար, երբ ակտիվ հրապարակում է կնոջ՝ օպերային աստղ Աիդա Գարիֆուլինայի և նրա դստեր՝ Օլիվիայի հետ ընտանեկան կյանքը։ Աղմուկը ծագել է տղայի մոր՝ հայտնի առցանց սննդաբան Նատալյա Զուբարևայի կողմից հրապարակված տեսանյութից հետո։ Տեսանյութում նրա հնգամյա որդին՝ Լեոն, արտահայտիչ կերպով արտասանում է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունը։