«Տիեզերական» մատնահարդարում
24.01.2017
«Տիեզերական» մատնահարդարումը գնալով ավելի և ավելի լայն տարածում է ստանում:
Այն արվում է տիեզերք հիշեցնող բոլոր հավանական երանգների օգնությամբ՝ կապույտ, մանուշակագույն, կանաչ, կարմիր, վարդագույն:
«Տիեզերական» մատնահարդարումը կարելի է անել ինքնուրույն: Ձեզ անհրաժեշտ կլինի լաքի մի քանի երանգներ․ ցանկալի է, որպեսզի դրանք լինեն միևնույն գունային գամմայի մեջ, օրինակ՝ կապույտ, մանուշակագույն և վարդագույն, և փայլաթիթեղ, սպունգ:
Եղունգի ամբողջ երկարությամբ քսեք կապույտ լաք և թողեք չորանա: Վերցրեք փայլաթիթեղի կտոր և խառնեք մնացած երկու գույնը այնտեղ: Այժմ սպունգի միջոցով թեթև խփող հարվածներով քսեք այն հիմնական գույնի վրա:
Նրանից հետո, երբ մակերեսը չորանա, կարող եք ավելացնել աստղեր, մոլորակներ, փայլեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5701 անգամ
Читать на русском
|